Լեհաստանը Կիևին 130 գեներատոր է փոխանցել
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևը շուտով Լեհաստանից 12-ից մինչև 600 կՎտ հզորությամբ 130 գեներատոր կստանա, դրա մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Առաջին խմբաքանակը Կիև է բերվել երկուշաբթի, իսկ երկրորդն, ըստ Կլիչկոյի, արդեն ճանապարհին է։
Գեներատորները գնվել են լեհ կամավորների հավաքված միջոցներով։ Գեներատորներ գնելու համար 60 հազար լեհեր տասը օրվա դրամահավաքի ընթացքում 80 միլիոն զլոտի (մոտավորապես 2 միլիոն եվրո) են նվիրաբերել, հայտնել է Կլիչկոն։
Կիև հասցված գեներատորները «թույլ կտան քաղաքին ամրապնդել կարևորագույն օբյեկտների և սոցիալական հաստատությունների դիմադրողականությունը Ուկրաինայում և մայրաքաղաքում էներգետիկ ճգնաժամի պայմաններում»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Կիևի քաղաքապետը։
Ուկրաինայի մայրաքաղաքի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հունվարի 9-ին և 20-ին Ռուսաստանի հասցրած զանգվածային հարվածներից հետո, ուժեղ ցրտահարության պայմաններում, հազարավոր բազմահարկ շենքեր մի քանի օր մնացել են առանց ջեռուցման և էլեկտրաէներգիայի։
Հունվարի 25-ի՝ կիրակի երեկոյան դրությամբ, մեկ այլ օդային հարվածից հետո, Կիևում 1330 տուն մնացել էր առանց ջեռուցման, իսկ մոտ 6000-ը՝ առանց էլեկտրաէներգիայի, նախորդ օրը գրել էր Կլիչկոն։ Վերջին օրերին Կիևում ցուրտ եղանակը մեղմացել է, երկուշաբթի օրը ջերմաստիճանը տատանվում է -4-ից -7 աստիճան ըստ Ցելսիուսի։
Հետևեք մեզ՝ այստեղ



