Տղամարդը փոքրիկ աղջկան թողել է, որ ալիգատորներն ուտեն՝ նրա մոր հետ վիճելուց հետո
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում վերականգնել են 76-ամյա Հարել Բրեդիի (Ֆլորիդա) դատավարությունը։ 1988թ. նա հնգամյա աղջկան թողել էր Ալիգատորների զբոսուղի, որ ալիգատորներն ուտեն, տեղեկացրել է People պարբերականը։
Ինչպես նշվել է հրապարակման մեջ, 1988թ. նոյեմբերին Բրեդին վիճել է իր կենակցուհու հետ եւ կնոջը նրա աղջկա հետ մեքենա նստեցնելով՝ գնացել է անհայտ ուղղությամբ։ Ճանապարհին կինը փորձել է փախչել, բայց Բրեդին կապել է նրան եւ խցկել բեռնախցիկ։ Ավելի ուշ նա ծեծել է կնոջը եւ թողել դաշտում՝ կարծելով, որ նա մահացել է։
Աղջկան նա տարել է այսպես կոչված Ալիգատորների զբոսուղի եւ թողել, որ գիշատիչներն ուտեն նրան։ Բայց կինը ողջ է մնացել եւ սկսել փնտրել իր երեխային։ Այն ամենը, ինչ մնացել էր երեխայից, գտել են միայն մի քանի օր անց, սողունների բնակության տարածքում։
2007թ. Բրեդին դատապարտվել է առավելագույն պատժի, բայց տասը տարի անց այդ դատավճիռը չեղարկվել է նահանգի օրենսդրության փոփոխության պատճառով։ Այժմ տղամարդուն նոր դատ է սպասվում, եւ, գուցե, նախնական դատավճիռը նորից վերականգնեն, գրել է պարբերականը։
Հետևեք մեզ՝ այստեղ



