Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման հաստատությունները դրամաշոնրհային լայնածավալ ծրագրեր են իրականացրել

SOCIETY

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) 2016թ. առաջին նիստը կայացել է նոր կազմով։ Կանոնակարգի համաձայն դրանում ներկայացված են ինչպես տարբեր գերատեսչությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ`  ՄԻԱՎ-ով ապրող և տուբերկուլոզով հիվանդ անհատներ կամ նրանց իրավունքները պաշտպանող կառÕ �ւյցներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից, մինչ օրակարգային հարցերի քննարկումը ՄՀՀ քարտուղար Տաթևիկ Կոստանյանը նոր անդամներին է ներկայացրել ՄՀՀ կառուցվածքը, գործառույթներն ու ընդհանուր աշխատանքները։

Նա նշել է, որ ՄՀՀ-ն ստեղծվել է 2002 թվականին` Գլոբալ  հիմնադրամի  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված առաջին ծրագրի հաստատման, Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների բաշխման, ծրագրի շարունակական վերահսկման ապահովման նպատակով։

ՄՀՀ այժմյան կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի 2015թ. դեկտեմբերի 30-ի N 1285-Ա որոշմամբ, իսկ անհատական կազմը` ՀՀ  առողջապահության նախարարի հրամանով։ Արդյունքում` Գլոբալ հիմնադրամի ծրագրերի իրականացման միջգերատեսչական համակարգող խորհուրդը բաղկացած է 29 անդամից, որոնց մեծ մասը մասնակցում էր Ծաղկաձորում կայացած անդրանիկ նիստին։ ՄՀՀ նոր կազմում, բացի կրթության, արդարադատության, ֆինանսների, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններից,  ոստիկանությունից, ընդգրկվել են նաև սփյուռքի, աշխատանքի և սոցիալական հարցերի, սպորտ ի և երիտասարդության հարցերի նախարարությունների ներկայացուցիչներ, իսկ ոչ պետական հատվածից` Գլոբալ հիմնադրամի դոնոր երկիր հանդիսացող Ֆրանսիայի դեսպանությունից, միաժամանակ, լրացուցիչ տեղեր են հատկացվել հասարակական կազմակերպություններին։

Կառուցվածքային այս փոփոխությունները պայմանավորված են ինչպես Գլոբալ հիմնադրամի նոր պահանջներով, այնպես էլ այն հանգամանքով, որ 2018 թվականին Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման  ազգային ծրագրերի հիմնադրամի  կողմից ֆինանսավորման կանխատեսվող ավարտից հետո այդ ծրագրերի իրականացման պատասխանատվությունն ամբողջովին կստանձնի պետությունը։ Հետևաբար ՄՀՀ-ն պետք է մշակի և համակարգի ապագա քայլերը` այդ ծրագրերի իրականացման նույն մակարդակն ապահովելու համար։ Նախատեսվում է, որ արդեն իսկ 2016 թվականին ՄՀՀ կազմում ստեղծվ ող աշխատանքային խմբերը կմշակեն կայունության ծրագրեր` վերլուծելով և նախանշելով անցման շրջանում և դրանից հետո ծրագրային առանջնահերթությունների իրականացման հնարավոր ֆինանսավորման աղբյուրներն ու անհրաժեշտ միջոցառումները:

Նիստի օրակագը հաստատելուց հետո ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է հաշվետվություն` 2015 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ։

Նա նշել է, որ 2015 թվականին Գլոբալ հիմնադրամի կողմից հաստատվել են Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված երկու նոր դրամաշնորհային ծրագրեր` 2016-2018թթ. ժամանակահատվածի համար` տուբերկուլոզի դեմ պայքարի դրամաշնորհը`  9.243.338 ԱՄՆ դոլար, և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված դրամաշնորհը` 5.470.076  ԱՄՆ դոլար արժեքով: 2015թ. հուլիսին կնքվել է դրամաշնորհային ծրագրերի իրականացման առաջին միջպետական  շրջանակային համաձայնագիրը և նոյեմբերի 13-ին վավերացվել ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Դրամաշնորհային ծրագրերի  շրջանակներում  տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշում և բուժում իրականացնող բժշկական հաստատություններին տրամադրվել են անհրաժեշտ դեղորայք, ախտորոշիչ և վարակի վերահսկման նյութեր, պարագաներ և սարքավորումներ, իրականացվել են հաստատությունների վերանորոգման և կահավորման աշխատանքներ, բժիշկների և բուժքույրերի վերապատրաստման, հիվանդների սոցիալական աջակցության և տնային խնամքի ծրագրեր, ինչպես նաև հանրության իրազեկման միջոցառումներ:

Այնուհետև ընտրվեց ՄՀՀ 7 հոգուց բաղկացած վերահսկող մարմին` դրամաշնորհային ծրագրերի իրականացման նկատմամբ մոնիտորինգի և հսկողության ապահովման համար:

ՄՀՀ կողմից քննարկվեց և հավանության արժանացավ ՄՀՀ քարտուղարության գործունեության 2016-2017թթ. ֆինասավորման հայտը` այն հնարավորինս սեղմ ժանկետում Գլոբալ հիմնադրամին ներկայացնելու նպատակով: Տեղի ունեցան նաև  աշխատանքային քննարկումներ տարբեր թեմաների շուրջ։

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders