Մոսկվան պահանջել է ազատ արձակել Մադուրոյին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը պնդում է, որ Վենեսուելայի առևանգված և ԱՄՆ տեղափոխված նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է ազատ արձակվի: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Առաջին քայլը, առանց որի մնացած ամեն ինչ մնում է զուտ հիպոթետիկ, Մադուրոյի և նրա կնոջ ազատ արձակումն է», - ասել է փոխնախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ կլինի Մադուրոյին ապաստան տրամադրել, եթե նա ազատ արձակվի: «Բայց քանի որ սա [ինքնիշխան պետության նախագահի առևանգումը] արդեն տեղի է ունեցել, անհրաժեշտ է պնդել, որ Վենեսուելայի նախագահն ազատ արձակվի»։
«Իսկ թե ինչպիսին կլինի հետագա դիսպոզիցիան՝ առանձին հարց է: Եվ այս պահին պարզապես հիմք չկա դրա մասին խոսելու», - հավելել է Ռյաբկովը։
Հունվարի 5-ին Մադուրոն, դուրս գալով դաշնային դատարանից, բղավել էր, որ ինքը ռազմագերի է: Ռյաբկովը հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք Ռուսաստանը համաձայն է Մադուրոյի այդ հայտարարության հետ:
Հետևեք մեզ՝ այստեղ



