Տղամարդը կտրել է ոտքի թաթի մի մասը՝ բժշկական համալսարան ընդունվելու համար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
24-ամյա հնդիկ տղամարդը կտրել է ոտքի թաթի մի մասը՝ իր ցանկալի համալսարան ընդունվելու համար, հայտնում է The Times of India-ը։
Դեպքը տեղի է ունեցել Ուտար Պրադեշ նահանգում։ Տղամարդը ոստիկաններին ասել է, որ երկու անհայտ անձինք հարձակվել են իր վրա և կտրել ոտքի թաթի մի մասը՝ թողնելով միայն կրունկը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները քրեական գործ են հարուցել։
Երիտասարդը անընդհատ շփոթված է եղել ցուցմունք տալիս։ Ավելի ուշ ոստիկանությունը գտել է նրա օրագիրը։ Ն գրառումներում քննարկել է բժշկական համալսարան ընդունվելու իր ծրագրերը՝ հաշմանդամության քվոտայով։ Պարզվել է, որ նա առողջական խնդիրներ ունի, բայց նրան մերժել են։
Համալսարան ընդունվելու համար տղամարդը կտրել է ոտքի թաթի մի մասը։ Ոստիկանությունը նրա տան մոտ հայտնաբերել է ներարկման սրվակներ։ Դրանք, ենթադրաբար, ցավազրկող դեղամիջոցներ էին։
Հետևեք մեզ՝ այստեղ



