Նշված հատվածը չի հանդիսանում հայկական կողմին պատկանող գույք․ նախարարության պարզաբանումը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են․
«Պարզաբանում
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան ինստիտուտ) վերաբերյալ շրջանառվող լուրերի առնչությամբ հայտնում ենք, որ նշված հատվածը չի հանդիսանում հայկական կողմին պատկանող գույք։
Հարկ ենք համարում ընդգծել, որ Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանը և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը տարբեր իրավաբանական սուբյեկտներ են։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարությունը հանդիսանում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի 100 տոկոս բաժնետերը, իսկ լիազոր մարմինը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Գործարանի մասով որևէ վաճառք կամ սեփականության փոփոխություն չի իրականացվել։
Նշենք, որ շրջանառվող լուրերը վերաբերում են այն հատվածին, որը «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի շրջանակում դեռևս 2002 թվականից պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը»։
Հետևեք մեզ՝ այստեղ



