Ե՞րբ կհանձնեն քննություն փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած դիմորդները
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ձյան և բքի պատճառով Սիսիանի ավագ դպրոցից և քոլեջից մոտ 4 տասնյակ դիմորդ չի կարողացել ներկայանալ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն՝ այսօր մեկնարկած՝ ձմեռային միասնական քննությանը մասնակցելու: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
Քննական այդ կենտրոնում Հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությանը 158 հայտագրված դիմորդից ներկա է եղել 118-ը: Չներկայացած 40 դիմորդներն առավելապես Սիսիանից են: Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացրեցին, որ ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումից հետո որոշում է կայացվել փետրվար ամսվա վերջում եղանակի պատճառով քննական կենտրոն չներկայացածների համար քննություն կազմակերպել, որպեսզի դիմորդները չզրկվեն այս փուլում քննություն հանձնելու հնարավորությունից՝ իրենցից անկախ պատճառով։
Ավելի հստակ՝ քննության օրվա և վայրի մասին ԳԹԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ:
Հետևեք մեզ՝ այստեղ



