Yerevan, 03.October.2026,
00
:
00
BREAKING


«Բաց թող» ֆիլմի պրեմիերան, գրքի շնորհանդեսը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հունվարի 22-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Բաց թող» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի փակ ցուցադրությունը և համանուն գրքի շնորհանդեսը։ «Բաց թող» ֆիլմի գաղափարի հեղինակն ու պրոդյուսերը Լարիսա Խաչատրյանն է, ով ֆիլմի ու գրքի միջոցով ներկայացրել է իր անձնային պատմությունը։ Tert.am LIfe-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, զրուցել ստեղծագործական թիմի հետ ու առանձնացրել երեկոյի կարևոր դրվագները։

««Բաց թող»-ը պատասխաններ գտնելու մասին չէ։ Այն սովորելու մասին է՝ ապրել առանց ափսոսանքի, ցավի ու այն ծանր զգացումների, որոնք խանգարում են տեսնել կյանքի գեղեցիկ ու լուսավոր կողմերը։ «Բաց թող»-ը նվիրում եմ իմ ամենաիսկական ընկերոջը՝ հայրիկիս։ Ես դեռ սովորում եմ բաց թողնել, և այս ֆիլմն ու գիրքը այդ ճամփորդության մի մասն են։ Շնորհակալ եմ նկարահանող ամբողջ թիմին, ստեղծագործական կազմին և ընկերներիս, ովքեր օգնեցին ինձ անցնել այս դժվար, բայց սիրով լի ուղին։ Նրանք ոչ միայն զգացին իմ ապրումները, այլև կարողացան դրանք ճշգրտորեն փոխանցել էկրանին», - նշել է ֆիլմի գաղափարի հեղինակ ու պրոդյուսեր Լարիսա Խաչատրյանը։

«Բաց թող» կարճամետրաժ ֆիլմը հոր և դստեր անբեկանելի, ամուր, բայց ցավով ու կարոտով լի կապի մասին պատմություն է՝ հիմնված իրական փաստերի վրա. Սևանի ափի, մանկության հիշողությունների և վերածնվող ցավի միջով անցնելով ֆիլմը բացում է հայ ընտանիքի ներքին վերքերը, այն պահը, երբ հայրերը հեռանում են, իսկ երեխաները՝ ընդմիշտ փոխվում։

Ֆիլմում գլխավոր հերոսուհուն՝ Լառային հասուն տարիքում մարմնավորել է Լուիզա Ղամբարյանը, իսկ մանուկ հասակում՝ Տաթև Ավետիսյանը, Լառայի հորը մարմնավորել է Բաբկեն Չոբանյանը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ջուլիետա Ստեփանյանը, Հրաչյա Գասպարյանը, Ագնեսա Շահնազարյանը։

Բաբկեն Չոբանյանը նշում է, որ ֆիլմի թեման կարևոր է, քանի որ այն անդրադառնում է հասարակության համար ցավոտ ու հաճախ լռության մատնված իրականությանը․ «Բաժանումը միշտ ցավ է, և ոչ բոլորն են կարողանում դրա հետ ապրել։ Այն մեկին կարող է ուժ տալ, մյուսին՝ կոտրել ու թևաթափ անել։ Արտագաղթի հետևանքով բազմաթիվ հայրեր տարիներ շարունակ հեռացել են իրենց ընտանիքներից, ինչի հետևանքով հիմնականում տուժել են երեխաները»,-նշել է Բաբկեն Չոբանյանն ու հավելել,-«Թեման կարևոր էր ինձ համար և ֆիլմը առիթ էր ևս մեկ անգամ այս թեմայի մասին բարձրաձայնելու, թե ինչպես է ծնողների վարքը, ծնողների կյանքն անմիջականորեն անդրադառնում երեխաների վրա։ Սա խնդիր է, որն անմիջապես հարվածում է ընտանիքներին»։

Լուիզա Ղամբարյանն, ով մարմնավորում է Լառային, ընդգծում է, որ ֆիլմում մասնակցելու իր հիմնական խթանն անձնական պատմությունն է․ «Ֆիլմում մասնակցելու հիմնական շարժառիթն իմ անձնական պատմությունն էր՝ հորս հետ ունեցած ամուր կապն ու նրա կորստի ցավը։ Հայրս էր ինձ դեպի արվեստ ուղղորդողն ու առաջին հանդիսատեսը։ Այսօր ամեն ինչ կտայի, որ ծափահարություններից մի քանիսը լինեին ծնողներինս։ Կարոտի, հայրական սիրո և այդ բացակայության մասին ես փորձեցի պատմել արվեստի լեզվով։ Ես ինձ տեսա այս կերպարում, ֆիլմում տեսա ասելիք։ Պետք է շարունակել ապրել նրանց համար, ովքեր քո կյանքում ամենասիրելիներն են եղել, և, որքան էլ դժվար լինի կարոտին դիմանալը, ներսում գտնել մեջ ուժ՝ ամուր կանգնել ոտքերի վրա և ապրել ավելի լավ՝ հանուն նրանց, նրանց երազանքների ու ցանկությունների համար»,-նշել է Լուիզա Ղամբարյանը։

«Բաց թող» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորը Միքայել Բագրազյանն է, սցենարիստն ու համանուն գրքի հեղինակը Գոհար Մեժլումյանը, բեմադրող օպերատորը՝ Արգո Բալոյանը։ Ռեժիսոր Միքայել Բագրազյանի խոսքով՝ կան պատմություններ, որոնք պետք է անպայման բարձրաձայնենք, որպեսզի կարողանանք բաց թողնել։

«Լարիսան ուներ մի ցավ, որ երկար տարիներ պահում էր, բայց ի վերջո որոշեց պատմել աշխարհին։ Ես էլ իմ հերթին փորձեցի ցույց տալ նրան հոգեվիճակի տրանսֆորմացիան։ «Բաց թող»-ը մոռանալու մասին չէ, «Բաց թող»-ը սրտիդ վրա տեղ ազատելու մասին է, որպեսզի նորով լցնես, «Բաց թող»-ը ապրելու մասին է»։

Նույն օրը տեղի ունեցավ նաև «Բաց թող» գրքի շնորհանդեսը։ Ֆիլմի սցենարիստը և համանուն գրքի հեղինակ Գոհար Մեժլումյանը նշեց. «Սա 9 ամիսների երկար, շատ դժվարություններով և սիրով անցած ճանապարհ էր, Լարիսայի հետ օրեր, գիշերներ ամիսներ աշխատել ենք։ Սա գիրք է բոլորիս համար, որտեղ բոլորս գտնելու ենք մեզնից մի մասնիկ։ Նախագծին որոշեցի միանալ, քանի որ այն պատմություն է, որն ապրում է յուրաքանչյուրիս ներսում։ Այն ինքնաճանաչման, ներքին հարցադրումների և դրանց պատասխանները գտնելու ճանապարհի մասին է։ Վստահ եմ, պատմությունը անտարբեր չի թողնի ոչ ոքի և կդառնա ներքին երկխոսության կարևոր սկիզբ։ Հուսամ, որ բոլորդ կտանեք գրքի միջոցով մի մասնիկ և կպահեք ձեր տներում։ Թող բոլորը լինեն իրենց լիարժեք ընտանիքներում»։ «Բաց թող» ֆիլմը նախատեսված է միջազգային կինոփառատոնների՝ դրամայի, ընտանեկան հոգեբանական ֆիլմերի և հեղինակային կինոյի ծրագրերի համար։

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun