Պեդրիի ապաքինման համար կպահանջվի մոտ մեկ ամիս․ «Բարսելոնան» հրապարակել է բժշկական հետազոտության արդյունքները
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չորեքշաբթի երեկոյան «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում՝ հյուրընկալվելիս, 4-2 հաշվով հաղթեց «Սլավիա Պրահային»։
Սակայն կատալոնացիների համար երեկոն լիովին ուրախ չավարտվեց թիմի առաջատարներից մեկի՝ Պեդրիի վնասվածքի պատճառով։ 23-ամյա կիսապաշտպանը ստիպված եղավ լքել խաղադաշտը երկրորդ խաղակեսի ընթացքում։
Այսօր՝ հունվարի 22-ին, ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է բժշկական հետազոտության արդյունքները․ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք։
Ըստ «կապտանռնագույնների» տարածած հաղորդագրության՝ Պեդրիի ապաքինման համար կպահանջվի մոտ մեկ ամիս։ Սա նշանակում է, որ իսպանացին խաղադաշտ կվերադառնա միայն գարնան սկզբին՝ բաց թողնելով մի շարք կարևոր հանդիպումներ։
Հաջորդ հանդիպումը կատալոնացիները կանցկացնեն հունվարի 25-ին՝ ուժերը չափելով «Ռեալ Օվիեդոյի» հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



