Ավտոլվացման կետի աշխատակիցը «BMW X-6»-ից «Վալտեր» ատրճանակ է գողացել
SOCIETYՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արամ Մ.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 6-ին, Փափազյան փողոցի թիվ 29/3 հասցեում գործող ավտոլվացման կետում աշխատելու ժամանակ «BMW X-6» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է «Վալտեր» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ` լիցքավորված 1 փամփուշտով:
Ատրճանակն ու փամփուշտն առգրավված են: Կատարվում է հետաքննություն:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



