Տղամարդը ջրի փոխարեն էներգետիկ ըմպելիքներ է խմել և կաթվածով հոսպիտալացվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռյազանում 43-ամյա տղամարդը , որը ջուրը փոխարինում էր էներգետիկ ըմպելիքներով, հոսպիտալացվել է կաթվածով, հայտնում է Ռյազանի տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցը։
Տղամարդու կինը շտապօգնություն է կանչել՝ նկատելով նրա մարմնի ձախ կողմում թմրություն և կոորդինացիայի կորուստ: Դեպքի վայր ժամանած բժիշկները ախտորոշել են կաթված և նրան տեղափոխել հիվանդանոց: Նրա արյան ճնշումը կրիտիկական բարձր էր (265/155): Հաստատվել է կաթվածը:
Պարզվեց, որ տղամարդը չէր ծխում և ալկոհոլ չէր օգտագործում, բայց ջուրը փոխարինում էր էներգետիկ ըմպելիքներով՝ նա պարբերաբար օրական խմում էր յոթից ութ տուփ ըմպելիք։ Բժիշկները նրան նշանակեցին թրոմբոլիզային թերապիա, հեռացրին թրոմբը և վերականգնեցին արյան շրջանառությունը։
Հիվանդի վիճակը կայունացել է։ Նա հինգ օր անցկացրել է հիվանդանոցում, ապա դուրս է գրվել տուն։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



