Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչով ու ինչու է շինարարական մատիտը տարբերվում մյուս մատիտներից. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շինարարական մատիտը մի պիտույք է, որին սովորաբար առանձնապես մեծ ուշադրություն չեն դարձնում: Դե, մատիտ է, էլի: Այն գտնվում է կա՛մ վարպետի գրպանում, կա՛մ ընկած է աշխատանքային սեղանի վրա, կա՛մ էլ դուրս է ցցված արհեստավորի ականջի ետևից: Եվ քչերն են մտածում, թե ինչո՞ւ է այն այդքան անսովոր՝ հարթ կողերով, միայն եզրերում կլորացված, այլ ոչ թե սովորական կլոր: Իրականում այս ձևը դիզայներների քմահաճույքը չէ, այլ տասնամյակների պրակտիկայի արդյունք, և ունի մի քանի պատճառ:

Կարող է փոքր բան թվալ, բայց շինհրապարակում նման «փոքրիկ բաները» շատ արագ են վերածվում մեծ խնդիրների: Երբ սովորական կլոր մատիտը դրվում է որևէ հարթության վրա, սովորաբար սկսում է դանդաղ, ապա ավելի ու ավելի արագ գլորվել դեպի եզրը: Եվ դա առավելագույնս նյարդայնացնող է, իսկ ահա բարձրության, օրինակ՝ տանիքի վրա նման «պահվածքն» արդեն անգամ վտանգավոր է: Մատիտն ընկնում է, և այն հետ ստանալու համար կա՛մ պետք է իջնել ներքև՝ վատնելով թանկարժեք ժամանակը, կա՛մ խնդրել ներքևից ինչ-որ մեկին այն վերադարձնել։ Իսկ եթե ներքևում մարդիկ կան, ընկնող մատիտը կարող է հարվածել մեկի գլխին, և չնայած այն թեթև է, բայց բարձրությունից նման հարվածը տհաճ է։ Իսկ շինարարական մատիտի հարթ մարմինը մեկընդմիշտ լուծել է այդ խնդիրը։ Այն պարզապես չի գլորվում։ Դրա ձևը և քաշը այն կայուն են դարձնում անգամ թեթևակի տատանվող մակերեսների վրա։ Վարպետի համար դա նշանակում է, որ մատիտը միշտ այնտեղ է, որտեղ թողել է՝ առանց ավելորդ վազվզելու և փնտրելու։

Շինարարական մատիտի նման ձևի երկրորդ պատճառը թաքնված է գործիքի հենց «սրտում»՝ նրա գրաֆիտում։ Եթե ձեռքներդ վերցնեք սովորական գրասենյակային մատիտ և շինարարական մատիտ, տարբերությունը անմիջապես աչքի կընկնի։ Գրասենյակային մատիտի գրաֆիտը սրված է շրջանաձև, որը տալիս է միշտ հավասարապես բարակ գիծ գծելու հնարավորություն։ Շինարարական մատիտը սրվում է տարբեր կերպ, անգամ գրաֆիտը կարելի է բացել հարթ, երկարավուն շերտով։ Այդ առանձնահատկությունը փոխում է ամեն ինչ աշխատանքում։ Երբ անհրաժեշտ է կոպիտ, հաստ նշան անել տախտակի կամ բետոնե մակերեսի վրա, գրաֆիտը դրվում է նյութի վրա ամբողջ լայնությամբ՝ թողնելով հաստ, հագեցած գիծ, որը տեսանելի է հեռվից։ Իսկ եթե ճշգրտություն է պահանջվում, օրինակ՝ անցքի կենտրոնը նշելու կամ սղոցի ուղեցույց գծելու համար, պարզապես բարակ գիծ են գծում եզրով։ Սա է հարմարավետությունը. նույն մատիտը կարող է գծել և՛ հաստ, և՛ բարակ գծեր՝ առանց ձեռքի տակ երկու տարբեր պիտույքներ պահելու անհրաժեշտության։

Բացի մակերեսի վրա կայունությունից և ունիվերսալ գրաֆիտից, շինարարական մատիտն ունի նաև այլ որակներ, որոնք գնահատվում են նրանց կողմից, ովքեր ամեն օր աշխատում են դրանով։ Այն հարմարավետ է բռնել նույնիսկ հաստ աշխատանքային ձեռնոցով. լայն եզրերը հարմար են մատներին, այն չի սահում և չի պահանջում մշտական ուժեղ սեղմում, ինչը նշանակում է, որ ձեռքը ավելի քիչ է հոգնում։ Հարթ կորպուսը՝ պատրաստված պինդ փայտից, կարող է դիմակայել լուրջ բեռների: Նույնիսկ բարձրությունից ընկնելը նրա համար սարսափելի չէ, այն չի կոտրվում: Կա ևս մեկ մանրուք, որը արհեստավորները շատ են գնահատում. համազգեստի մեծ ու լիքը գրպանում կամ գործիքների տուփում հարթ մատիտը կարելի է անմիջապես գտնել. մատներն անմիջապես ճանաչում են ծանոթ ձևը։

Պատմականորեն առաջին շինարարական մատիտները պարզապես սովորական կլոր մատիտներ էին, որոնք արհեստավորները տաշում էին դանակով, որպեսզի դրանք չգլորվեն: Հետագայում արտադրողները հասկացան, որ ավելի հեշտ է անմիջապես դրանք «ճիշտ» ձևով թողարկել, և այդպես հայտնվեց մի ստանդարտ, որը տասնամյակներ շարունակ գրեթե չի փոխվել։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia