Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ավելի շատ խորհրդանշական, քան ռազմավարական. որքանո՞վ են լուրջ Վաշինգտոնի մտադրությունները. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

vfokuse.mail.ru–ն «Կովկասում ի՞նչ ապագա է սպասվում «Թրամփի երթուղուն»» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել են TRIPP (Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի) տրանսպորտային նախագծի իրականացման շրջանակային ծրագիրը։ Փաստաթուղթը սահմանում է մոդել, որի համաձայն, ԱՄՆ-ը և Հայաստանը կստեղծեն համատեղ ձեռնարկություն՝ TRIPP Development Company-ն։ Համաձայնագրի համաձայն, ԱՄՆ-ը 49 տարի ժամկետով կստանա 74 % բաժնեմաս, իսկ Հայաստանը՝ 26 %։ Պայմանագիրը նախատեսվում է երկարաձգել ևս 50 տարով, որի արդյունքում Երևանի բաժնեմասը կհասնի 49 %-ի։ Ընկերությունը Հայաստանում կստանա բացառիկ իրավունքներ՝ զարգացնելու երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքները, նավթի և գազի խողովակաշարերը, ինչպես նաև օպտիկամանրաթելային կապի գծերը: Պաշտոնական հայտարարության համաձայն, «Թրամփի երթուղու» հիմնական նպատակն է ստեղծել անխափան տրանսպորտային միջանցք: Այդ երթուղին նախատեսված է կապելու Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ միաժամանակ դառնալով Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող տրանսկասպյան առևտրային զարկերակի կարևոր օղակ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունքում ստացված բանաձևը «լիովին բավարարում է Հայաստանին, Միացյալ Նահանգներին և, ամենայն հավանականությամբ, նաև Ադրբեջանին»:

ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը vfokuse.mail.ru–ի հետ զրույցում նոր TRIPP («Թրամփի երթուղի») տրանսպորտային նախագիծը անվանել է անիրատեսական նախաձեռնություն, որը դատապարտված է կրկնելու Կովկասում այլ բարձրաձայնված, բայց ձախողված «դարի նախագծերի» ճակատագիրը: «Յուրաքանչյուր մի քանի տարին մեկ Կովկասում ի հայտ է գալիս որևէ մեծ աշխարհաքաղաքական տրանսպորտային նախագիծ, որին հաջորդում են խոստումներ, որ դրանից հետո մարդկությունը կապրի նոր կյանքով», - նշել է փորձագետը: Նա զուգահեռներ է անցկացրել այնպիսի գովազդված և իրականացված նախաձեռնության հետ, ինչպիսին, օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարն է, որը, չնայած սկզբնական խոստումներին, չկարողացավ էական ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա։

Սիլաևի խոսքով, նախագիծը խրված է անհաղթահարելի քաղաքական և աշխարհագրական փակուղիների մեջ և անհրաժեշտ է միայն նրա համար, որ Թրամփի վարչակազմը կարողանա ցույց տալ իր հաջողությունը՝ որպես խաղաղարար։

Չնայած Երևանի՝ իր ինքնիշխանությունը լիովին պահպանելու մասին հավաստիացումներին, TRIPP-ի իրականացման ծրագրի տեքստը պարունակում է կասկածելի դրույթներ։ Օրինակ՝ «զգայուն հարցերի» վերաբերյալ հիմնական որոշումները կկայացվեն հայ-ամերիկյան ղեկավար կոմիտեի կողմից, իսկ ընկերության սեփականության կառուցվածքի ցանկացած փոփոխություն, այդ թվում՝ վերջնական շահառուների փոփոխությունները, կպահանջեն երկու կառավարությունների նախնական հաստատումը։ Սա, ըստ էության, Վաշինգտոնին գործիք է տալիս այդ ռազմավարական ակտիվի նկատմամբ անմիջական վերահսկողության համար։ Իսկ քաղաքական խոչընդոտը մնում է նույնը. Ադրբեջանը, ինչպես նախկինում, պնդում է, որ իր քաղաքացիները և տարանցիկ բեռները Հայաստանում «չպետք է որևէ շփում ունենան հայերի հետ»։ Սիլաևը կարծում է, որ անհասկանալի է, թե ինչպես է TRIPP Development Company-ն լուծելու այդ հակասությունը, քանի որ այդ պահանջը, նրա կարծիքով, «բացարձակապես ակնհայտորեն խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը և ստեղծում է փակուղի»։

Նաև ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկրում ամերիկյան վերահսկողության տակ գտնվող ռազմավարական օբյեկտի ի հայտ գալը, անկասկած, հարցեր կառաջացնի Մոսկվայում՝ հատկապես հաշվի առնելով Երևանի կողմից ԵՄ-ի հետ մերձեցման հայտարարված ուղղությունը: Փորձագետը մատնանշել է իրավական հակասություն. Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի մաս է կազմում, ուստի վերահսկողության գործառույթների փոխանցումը օտարերկրյա ընկերությանը «վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ամբողջ Եվրասիական տնտեսական միությանը»: Ավելին, նախագիծը զգալի երթևեկության հոսքեր չի ստեղծի, քանի որ Ղազախստանով և Ռուսաստանով անցնող առկա երթուղին է մնում «բոլոր առումներով ավելի շահավետ»:

Քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ մասնակցությունը նախագծին ավել ի շատ խորհրդանշական է, քան ռազմավարական: «Եթե այս ընկերությունն ունի որոշակի անվտանգության գործառույթներ, ապա կարող ենք ասել, որ ամերիկացիներն ունեն որոշակի աշխարհաքաղաքական շահագրգռվածություն», - նշել է Սիլաևը: Այնուամենայնիվ, նա կասկածում է Վաշինգտոնի մտադրությունների լրջությանը: «Մնացած ամեն ինչի ֆոնին պետք է նաև հաշվի առնել, որ Հայաստանը որոշիչ դեր չի խաղում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ», - հավելել է նա: Փորձագետը Վաշինգտոնի վարչակազմի հետաքրքրությունը նախագծի նկատմամբ վերագրում է ոչ թե տնտեսագիտությանը, այլ ներքին քաղաքականությանը և իմիջին: Ինչպես գիտենք, Թրամփը մեծ խաղաղարար է ներկայանում: Հիմա նրանք պետք է գոնե ցույց տան, որ այս լուծումը գործում է, կարծիք է հայտնել փորձագետը։

Սիլաևը Հայաստանի ղեկավարության վարքագիծն էլ բնութագրել է որպես երկիմաստ։ «Փաշինյանի օրոք Հայաստանը զբաղված է ամբողջ ուժով ձևացնելով, թե որքան ծանր է իր գործընկերությունը Ռուսաստանի հետ, և ինչպես ամբողջ ոգով կցանկանար ընտրել ազատ աշխարհը, բայց, միևնույն ժամանակ, ոչինչ չի անում առկա ինտեգրացիոն միավորումներից փաստացի դուրս գալու համար», - ընդգծել է նա՝ չբացառելով, որ այս կուրսի շարունակությունը կարող է հանգեցնել նրան, որ մի «որոշակի պահի» Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League