Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 21-ին, Վայոց ձորի մարզում, ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ Ռինդ գյուղի տներից մեկի բակում աշխատանքներ կատարող «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը կողաշրջվել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։ Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, որպեսզի կռունկավարի մարմինը դուրս բերեն խցիկից։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Գագիկ Կ․-ն էր։
Հետևեք մեզ՝ այստեղ



