Երիտասարդ տղան փորձել է ինքնասպա՞ն լինել. կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքով վարույթ է հարուցվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի կենդանաբանական այգուց հունվարի 20-ին պարանոցի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին այսօր՝ NEWS.am-ին հայտնեցին Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից՝ նշելով, որ նա վիրահատվել է։
Դեպքի մասին նախօրերին հայտնել էր shamshyan.com-ը՝ մանրամասներ չներկայացնելով։ Երևանի կենդանաբանական այգուց մեզ հետ զրույցում հրաժարվեցին ներկայացնել տեղի ունեցածի մանրամասներ։
«Գործի դեպքով այս պահին նախաքննություն է տեղի ունենում, այլ մեկնաբանություն չենք տալիս»,– նշեց կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Լուսինե Գրիգորյանը։
Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



