Ճապոնիայի նախկին վարչապետին uպանողը դատապարտվել է ցմաh ազատազրկման
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Տեցույա Յամագամիին, որը 2022 թվականին սպանել էր նախկին վարչապետ Սինձո Աբեին, հաղորդել է РБК-ն։
Մեղադրողները ցմահ բանտարկություն էին պահանջել 45-ամյա Յամագամիի համար, որը խոստովանել էր Աբեին ինքնաշեն զենքով սպանելը: Նախկին վարչապետի վրա հարձակումը տեղի է ունեցել նրա 2022 թվականին Նարայում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Յամագամին դատարանին նաև բացատրեց, որ իրեն սպանության են մղել աղքատությունը, եղբոր ինքնասպանությունը և կրոնական պաշտամունքի նկատմամբ իր ատելությունը: Դատավարության ընթացքում պարզվել է, որ Յամագամիի մայրը՝ Միավորման՝ եկեղեցու հետևորդ, կործանել էր ընտանիքը՝ կազմակերպությանը հսկայական նվիրատվություններ անելով:
Հետևեք մեզ՝ այստեղ



