Պատգամավորներ կգործուղվեն Ստրասբուրգ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար 25-30-ը Ստրասբուրգ կգործուղվի ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը (հունվարի 25-31-ը), ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը (հունվարի 25-31-ը), Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Ռուստամյանը, Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե Շիմշիրյանը:
Կարգադրությունը հունվարի 19-ին ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



