Yerevan, 31.May.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳՄՍՆ՝ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում նախարարության առաջնահերթ անելիքներն իրականացվել են թվայնացման, կրթության, գիտության մրցունակության և արդյունավետության բարձրացման, մշակույթի տնտեսականացման ուղղություններով:

Զեկուցվել է, որ թվայնացման աշխատանքները ներառել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտները: Մասնավորապես, 2025-ին թվայնացվել են մանկապարտեզից դպրոց անցման և լավարկվել դպրոց ընդունելության էլեկտրոնային գործընթացները, որոնց շնորհիվ տեսանելի է դառնալու անձի կրթական ճանապարհի հետագծելիությունը։

«Ես եմ» ազգային նույնականացման համակարգն ինտեգրվել է դպրոց ընդունելության էլեկտրոնային համակարգին, հանվել է մինչև 6 փաստաթղթի ներկայացման պահանջը՝ խնայելով ծնողի կողմից դրա համար ծախսվող մինչև մեկ շաբաթ ժամանակը, որդեգրվել է «մեկ տվյալը մեկ անգամ» սկզբունքը, որի արդյունքում հանվել է մանկապարտեզ հաճախած երեխայի տվյալների մուտքագրման պահանջը, 2 և ավելի երեխաների հայտագրելիս միայն 1 երեխայի տվյալներն են մուտքագրվելու: 2026 թ. կթվայնացվի նաև ավագ դպրոցի ընդունելությունը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է անձի կրթական ճանապարհի հետագծելիության ապահովումը։ «Առաջին վայրկյանից այդ հետագծելիությունը պետք է տեղի ունենա: Եթե հետագծելիությունը սկսում է վեց ամսից հետո, դա հետագծելիություն չէ, որովհետև այդ վեց ամսում կարող է տվյալը գեներացվի ինչ-որ մի այլ տեղ։ Այդ գործընթացը պետք է կապել ֆինանսավորման, առողջության ապահովագրության հետ: Այսինքն՝ դա է համակարգը, որ կբացառի, որ որևէ երեխա մեր տեսադաշտից դուրս մնա, որովհետև եթե ինքն առողջության ապահովագրության շահառու է, պետք է որևէ տեղ երևա, որևէ տեղ՝ գնում է մանկապարտեզ, չի գնում մանկապարտեզ, դպրոց գնում է, չի գնում, կամ եթե դպրոց է գնում առողջության ապահովագրության համակարգում չկա: Համակարգը մեզ պետք է ասի, որ այստեղ այսքան երեխայի տվյալի անհամապատասխանություն կա, որպեսզի մենք կարողանանք իրադրությունը երկարաժամկետ հատվածում կառավարել»,– ասել է վարչապետը։

Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մշակույթի ոլորտում ևս նոր թափ են ստացել թվայնացման գործընթացները: Մեկնարկել են ոլորտի 4 էլեկտրոնային համակարգերի ներդրման աշխատանքները: Մասնավորապես, լավարկվել և ընդլայնվել է Թանգարանների էլեկտրոնային տոմսային միասնական համակարգը, որի արդյունքում համակարգին միացել են ևս 18 թանգարանների մասնաճյուղեր՝ համակարգին միացած թանգարանների և մասնաճյուղերի թիվը հասցնելով 44-ի: 2026 թ. համակարգին միացած թանգարաններում կտեղադրվեն 20 սարքավորումներ և 10 գերզգայուն QR կարդացող սարքեր:

Գործարկվել է թատերահամերգային կազմակերպությունների տոմսերի վաճառքի միասնական հարթակը մասնավորի հետ համագործակցությամբ. այն փորձնական ձևաչափով գործում է 2 կազմակերպությունում: Ակնկալվում է, որ միասնական հարթակն էապես կկրճատի ոլորտում հնարավոր ստվերը, կբարձրացնի ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, թույլ կտա վարել ճշգրիտ վիճակագրություն և մշակել տվյալների վրա հիմնված քաղաքականություն։

Ժաննա Անդրեասյանը զեկուցել է, որ Հանրակրթության նոր չափորոշիչը 2025 թ. սեպտեմբերից ներդրվել է ՀՀ բոլոր դպրոցների 1-11-րդ դասարաններում: Չափորոշչի ներդրմանը համընթաց ստեղծվել են նոր դասագրքեր, մշակվել է ուսումնական նոր բովանդակություն: 2023-2025 թթ. ընդհանուր առմամբ ստեղծվել է 158 անուն /227 օրինակ/ դասագիրք, ինչը լուրջ նախադրյալ է որակյալ դասագրքաստեղծ միջավայր ձևավորելու համար: Մրցակցային ընթացակարգերի արդյունքում մեկ դասագրքի արժեքը միջինում նվազել է 23-26%-ով: Ընդ որում, եկամուտների համընդհանուր հայտարարագրման շրջանակներում նաև ամրագրվել է 5-12-րդ դասարաններում սովորողների ծնողների համար դասագրքերի վարձավճարների դիմաց տարեկան 3000 դրամ սոցիալական կրեդիտի ճանաչում և հետվերադարձ, որի շահառու են ավելի քան 300 հազար երեխաներ:

2025-ին շարունակվել է հանրակրթության ֆինանսավորման էական աճը՝ հիմքում ունենալով հանրակրթության նոր չափորոշչի իրականացումը և ստեղծելով ամուր նախադրյալներ որակյալ կրթության ապահովման համար. այսպես, միայն դպրոցների պահպանման ծախսերին հատկացվել է շուրջ 128,8 միլիարդ դրամ, ինչը 2018 թ. նկատմամբ ավել է շուրջ 56.9%-ով:

2025-ի տարեվերջի դրությամբ հանրապետության դպրոցների շուրջ 70 տոկոսը կամ շուրջ 800 դպրոցներ ապահովված են ժամանակակից բնագիտական («Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Քիմիա» առարկաներ) և ինժեներական («Ինֆորմատիկա» առարկա) լաբորատորիաներով: 2026-ին լաբորատորիաներով հագեցման ծրագիրը կամփոփվի բոլոր դպրոցներում:

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» մեծածավալ ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել ավելի քան 320 դպրոցում և ավելի քան 490 նախադպրոցական հաստատությունում: 2025-ի տարեվերջի դրությամբ աշխատանքներն ավարտվել են ավելի քան 100 դպրոցներում և շուրջ 280 մանկապարտեզներում ու նախակրթարաններում:

Վարչապետ Փաշինյանը՝ շեշտելով դպրոցների կառուցման և վերանորոգման ծրագրի կարևորությունը, անհրաժեշտ է համարել նոր ենթակառուցվածքների լիարժեք կիրառումը, այդ թվում՝ համայնքի բնակիչների կողմից։ «Խնդիրը հետևյալն է` մենք ուզում ենք դպրոցի դուռը փակելու տրամաբանությունից ձերբազատվել։ Եթե դպրոցի տնօրենը, կոլեկտիվը, աշակերտները, ծնողներն այնքան ակտիվ են, որ իրենք անընդհատ դպրոցը ակտիվ են պահում՝ շատ ավելի լավ: Բայց մյուս կողմից, եթե այդպես չէ, պետք է այդ տարածքներն օգտագործվեն՝ առաջին հերթին կրթական նպատակներով, և եթե կրթական նպատակները լուծված են, ապա օգտագործվեն համայնքային կյանքի, հանրային կյանքի կազմակերպման նպատակներով: Պետք է դպրոցի դռները բաց լինեն, ո՞վ է ասել, որ երեկոյան ժամը 21-ին չի կարող դպրոցում ինչ-որ միջոցառում լինել, մարդիկ հավաքվեն, քննարկեն, խոսեն ամենատարբեր հարցեր՝ մասնագիտական, համայնքային և այլն»,– ասել է վարչապետը։

2025 թ. դրությամբ կամավոր ատեստավորումը հաջողությամբ հաղթահարել և այժմ ատեստավորված է 9.602 անձ կամ ամեն 3-րդ ուսուցիչը կամ ուսուցիչների շուրջ 31 տոկոսը: Ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերի արդյունքում բարձրացել է բազմաթիվ ուսուցիչների վարձատրությունը՝ ներկայում 300.000 – 400.000 դրամ աշխատավարձ ստանում է 2952 ուսուցիչ, 400.000 – 500.000 դրամ է ստանում 1362 ուսուցիչ, 500.000 – 600.000 դրամ է ստանում 220 ուսուցիչ, 600.000 – 700.000 դրամ է ստանում 70 ուսուցիչ, և 700.000 դրամ և ավելի աշխատավարձ է ստանում 13 ուսուցիչ:

Նախադպրոցական կրթության ոլորտում վերջին տարիներին բարելավվել է ընդգրկվածության ցուցանիշը: 2025 թ. նախադպրոցական կրթության համակարգում 3-5 տարեկանների ընդգրկվածությունը կազմել է 81%, որը 2021 թ. 64.3% ցուցանիշի համեմատ աճել է շուրջ 17%-ով:

ՀՀ կառավարության ձեռնարկած հետևողական քայլերի արդյունքում էապես բարձրանում է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի գրավչությունը: 2025 թ. դրությամբ քոլեջներում սովորում է ավելի քան 47 հազար ուսանող՝ 2021-ի նկատմամբ ուսանողների թիվն աճել է ավելի քան 28%-ով, իսկ ընդունելության ցուցանիշը բարելավվել է մոտ 29%-ով: Աճը հատկապես զգալի է շինարարության, արդյունաբերության և գյուղատնտեսության գերակա մասնագիտությունների ուղղությամբ, որոնց մասով 2023 թվականից գործում է ամսական առնվազն 50 հազար դրամ կրթաթոշակի ծրագիրը:

Նախորդ տարի մեկնարկել են Ակադեմիական քաղաքի տարածքի մաքրման աշխատանքները, որի առաջին փուլով մաքրվել է 2.7 հա տարածք` ազատելով տարածքը շուրջ 10000 խմ աղբից, աշխատանքի հաջորդ փուլերը կշարունակվեն արդեն 2026 թ.: Ակադեմիական քաղաքի տարածքում մեկնարկել են նաև հնագույն բնակատեղիի և դամբարանադաշտերի պեղումները, որոնց առաջին արդյունքները վկայում են, որ Ակադեմիական քաղաքում կարող է ձևավորվել նաև պատմամշակութային ժառանգության եզակի միջավայր: Միաժամանակ, ներգրավված հեղինակավոր միջազգային գործընկերների, ինչպես նաև մասնագիտացված տեղական գործընկերոջ ներգրավմամբ ամբողջականացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի փաթեթը՝ ՀՀ օրենսդրության համաձայն, որը ներկայացվել է հետագա հաստատման:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2025 թ. մշակույթի ոլորտում շեշտադրվել են մշակույթի տնտեսականացման ինստիտուցիոնալ կառուցակարգերի ստեղծումը, այդ թվում՝ միտված մշակութային կազմակերպությունների սեփական եկամուտների աճին, մշակութային արտադրանքի և մասնավորի հետ համագործակցության նոր ձևերին, ինչպես նաև՝ ոլորտի թվայնացումը, միջազգայնացումը և մշակութային կյանքի ապակենտրոնացումը։

Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ շարունակվել է մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման գործընթացը, որը հնարավորություն է տվել ավելի ինտենսիվ մշակութային գործունեություն ծավալել. մասնավորապես՝ Օպերային թատրոնում կրկնակի ավելացել է ցուցադրվող ներկայացումների քանակը (2023 թվականի 130-ի փոխարեն՝ դառնալով 260 ներկայացում), կրկնապատկվել է նաև հանդիսատեսի քանակը՝ 90.000-ից հասնելով 180.000 հանդիսատեսի՝ ապահովելով մինչև 20% տարեկան եկամուտների աճ և 37% վարձատրության բարձրացում։ Տիկնիկային թատրոնում ներկայացումների քանակն ավելացել է 334-ով (497-ի փոխարեն հասնելով 831-ի), զգալիորեն ավելացել է նաև հանդիսատեսի քանակը՝ 73.000-ից հասնելով 119.600-ի, ապահովելով մինչև 35% տարեկան եկամուտների աճ և մինչև 50% աշխատավարձերի բարձրացում։ Կամերային թատրոնում ներկայացումների քանակն ավելացել է 78-ով (165-ի փոխարեն հասնելով 243-ի), զգալիորեն ավելացել է նաև հանդիսատեսի քանակը՝ 19.342-ից հասնելով 29.390-ի, ապահովելով մինչև 22% տարեկան եկամուտների աճ (15% փոխարեն) և մինչև 50% աշխատավարձերի բարձրացում։

Ֆինանսավորման նոր մոդելի հեռանկարով սեփական եկամուտների աճ են գրանցել գրեթե բոլոր թատերահամերգային կազմակերպությունները, այդ թվում՝ մարզային թատրոնները՝ մինչև 30%-ով։ 2026 թվականից նոր մոդելին կմիանա ևս 1 թատերահամերգային կազմակերպություն։

Ընդհանուր առմամբ, թատրոնների սեփական եկամուտները 2025 թվականին 2022 թվականի նկատմամբ աճել են 1.75 մլրդ դրամով կամ 1,5 անգամ, ինչի արդյունքում սեփական եկամուտների մասնաբաժինը ֆինանսավորման ընդհանուր ծավալում 1.15 մլրդ դրամից դարձել է 2.9 մլրդ դրամ՝ 25%-ից աճելով 38%-ի:

Համերգային կազմակերպությունների սեփական եկամուտները 2025–ին 2022–ի նկատմամբ աճել են 745 մլն դրամով կամ 1,5 անգամ, ինչի արդյունքում սեփական եկամուտների մասնաբաժինը ֆինանսավորման ընդհանուր ծավալում 486 մլն ՀՀ դրամից դարձել է 1.23 մլրդ ՀՀ դրամ՝ 12%-ից աճելով 24.5%-ի: Թանգարանների սեփական եկամուտները 2025–ին 2022 թվականի նկատմամբ աճել են 859 մլն դրամով կամ 112%-ով, ինչի արդյունքում սեփական եկամուտների մասնաբաժինը ֆինանսավորման ընդհանուր ծավալում 770 մլն դրամից դարձել է 1.63 մլրդ դրամ՝ 26%-ից աճելով 37.9%-ի:

Վարչապետը կարևորել է մշակութային հաստատությունների տնտեսականացման գործընթացը՝ ավելացնելով, որ այսօրվա գործիքներն այդ հնարավորությունը տալիս են՝ ներգրավելու հնարավորինս շատ այցելուների։ «Պետք է կենտրոնանանք մեր թանգարանների տնտեսականացման տրամաբանությունն ուժեղացնելու վրա։ Հիմա, օրինակ, որ երբ մենք Բերդի պատկերասրահի տնօրենին հարցնենք՝ դուք ի՞նչ եք անում, ինչո՞վ եք զբաղված, ո՞րն է ձեր աշխատանքի էությունը, ի՞նչ կպատասխանի, հետաքրքիր է: Իսկ իր ճիշտ պատասխանն այն է, որ ինքը նկար է «վաճառում», այնպես չի վաճառում, որ մարդը վերցնի, տանի իր տուն, վաճառում է այդ նկարը, որ մարդը գա տեսնի, և դրա համար վճարի: Թանգարանները, օրինակ, այս ընկալումը չունեն, իրենց որ հարցնես՝ կասեն ամեն ինչ, բացի դրանից։ Այսինքն՝ մեր բոլոր հաստատությունների և՛ ղեկավարները, և՛ աշխատողները պիտի իմանան, որ իրենք վաճառքով են զբաղվում, իրենք զբաղված են նկարի, ցուցանմուշի, գեղագիտության վաճառքով, ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա»,– նշել է երկրի ղեկավարը։

ԿԳՄՍ նախարարի զեկուցմամբ՝ 2025–ին ստեղծվել են նախադրյալներ նաև սպորտի տնտեսականացման ուղղությամբ, որոնք կշարունակվեն 2026 թ.: Իրականացվել են Եղեգնաձոր, Մարտունի և Արարատ քաղաքներում պետություն-մասնավոր գործընկերությամբ արդիական մարզագույքով և այլ պայմաններով հագեցած, միջազգային չափանիշներին համապատասխանող տիպային մարզահամալիրների նախագծման աշխատանքները: Նախատեսվում է, որ տիպային մարզահամալիրները կկառուցվեն պետության միջոցներով՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից՝ հանձնելով մասնավորին հետագա հավատարմագրային կառավարման՝ հստակ չափորոշիչներով։

Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում ընդլայնվել է 2024 թվականից մեկնարկած՝ մասնավոր լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների պետական ֆինանսավորման ծրագիրը, որի շահառուների թիվը 2025 թ. կազմել է 198՝ մեկնարկային տարվա 22 շահառուի փոխարեն՝ հասանելի դառնալով Արագածոտնում, Արմավիրում, Կոտայքում, Տավուշում և Լոռիում: Միաժամանակ, 2025 թ. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում իրականացվել են փոփոխություններ, որոնք հնարավոր են դարձրել մասնավորի ենթակառուցվածքներում նաև այլ մարզաձևերով զբաղվելը խթանելը։ Մարզաձևերի ընդլայնումը կիրականացվի 2026-ին։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կառավարության ռազմավարական խնդիրը պետք է լինի այն, որ սպորտով զբաղվող երեխաների թիվը գրեթե նույնական լինի դպրոց հաճախող երեխաների թվի հետ։ «Օրինակ՝ ի՞նչն է պատճառը, որ երեխան չպիտի գնա կամ ֆուտբոլի, կամ բասկետբոլի, կամ թենիսի: Եկեք նայենք արտադպրոցական կրթությունը՝ մենք ռազմավարական խնդիր պետք է դնենք, որ բոլոր երեխաներն ընդգրկված լինեն արտադպրոցական կրթության որևէ խմբակում։ Թող մեկը գրականության խմբակի գնա, ընդհանրապես՝ մեր երեխաների քանի տոկոսը գիտի որևէ երաժշտական գործիքի վրա նվագել։ Եկեք մեր ռազմավարության մեջ արձանագրենք, խնդիր դնենք, թե ինչու պետք է դպրոցականը որևէ ձևով ներգրավված լինի»,– ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս ներգրավվածությունը կարող է տեղի ունենալ հենց դպրոցում, որտեղ ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է երաժշտական դպրոցների հասանելիության ապահովումը։ «Մենք պետք է երաժշտական դպրոցի տիպային նախագիծ ունենանք, և այդտեղ էլ պետք է նույն՝ գույքով ապահովման սկզբունքը դնել»,– ասել է վարչապետը՝ կարևորելով նույն ծրագիրը նաև արվեստի դպրոցներում իրականացնելը։ «Մենք պետք է սկսենք հաջորդ փուլում արդեն երաժշտական և արվեստի դպրոցների կառուցումը՝ հույս ունենալով, իհարկե, որ մարզական կենտրոնների կառուցումը մասնավորի հետ թափ կհավաքի և արդյունքներն ավելի մեծ կլինեն»,– ասել է երկրի ղեկավարը։

Մեկնարկել է սպորտային խոշոր ենթակառուցվածքների գործարկման բիզնես մոդելի մշակումը, որն իրականացվում է Վանաձոր քաղաքի մարզադաշտի՝ ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան վերակառուցման նախագծումն ու ծրագրի ղեկավարումը ստանձնած միջազգային փորձառու կազմակերպության հետ կնքված պայմանագրի շրջանակներում։

Գիտության մրցունակության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածում մշակվել և հաստատման է ներկայացվել գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, ինչպես նաև գիտության և տեխնոլոգիաների ոլորտի 2026-2030 թվականների գերակա ուղղությունները։ Երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվել է 23 համատեղ ծրագիր Իտալիայի, Գերմանիայի, Մոլդովայի և Վրաստանի հետ:

ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրի շրջանակում 2025 թ. տարեվերջի դրությամբ ՀՀ կողմից ներկայացվել է ընդհանուր 183 հայտ (նախորդ տարվա համեմատ 39 հայտով ավելի), կնքվել է ֆինանսավորման ևս 8 պայմանագիր՝ պայմանագրերի ընդհանուր թիվը հասցնելով 25-ի՝ շուրջ 8.33 մլն եվրո ընդհանուր բյուջեով, որը գերազանցում է 2021-2024 թվականների ընդհանուր բյուջեն (կազմում է 7.6 մլն եվրո) 9.6 տոկոսով:

Ֆինանսավորման ընդհանուր ծավալների աճին զուգահեռ՝ 2025 թ. շարունակվել է մրցութային սկզբունքով տրամադրվող միջոցների ընդլայնումը։ Մրցութային ֆինանսավորման համամասնությունը ընդհանուր ֆինանսավորման մեջ վերջին տասը տարիների ընթացքում կրկնապատկվել է՝ գերազանցելով 50%-ը։

Հետևեք մեզ՝ այստեղ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield