Երկրում կա աշխատատեղերի խնդիր, շրջաններում գործ չկա․ Նարեկ Կարապետյան
POLITICS«Մեր անկախության 35-րդ տարին է, և մեր երկիրը տնտեսապես աշխարհի 110-րդ աղքատ երկիրն է: Այսօր մեր երկիրը ունի լավարկման և մեծ բարեփոխման կարիք: Մեր երկրի բնակչությունը կես միլիոն մարդով քչացել է, անկախությունից հետո շարունակում է անկում ապրել: Հինգ առաջարկ մենք ունենք, որը ուզում ենք ներկայացնել, հինգ քայլ, որը անելու ենք, որը փոխելու է մեր հայրենիքի կյանքը: Քայլերը մշակված են տարիների աշխատանքի արդյունքում: Ի՞նչ քայլեր ենք մենք ուզում անենք Հայաստանը փոխելու համար: Բոլոր շրջաններով գնալով մենք տեսնում ենք մեկ հիմնական խնդիր՝ երկրում կա աշխատատեղերի խնդիր, շրջաններում գործ չկա: Գործն այս պահին ամենապահանջված բանն է Հայաստանի շրջաններում», — այս մասին Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



