Yerevan, 30.July.2026,
00
:
00
BREAKING


«Երեխեքիս ու քեզ լավ կնայես, էլի կզանգեմ». ոստիկանության զորքերի ծառայող Արամ Արզումանյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արամը եկել էր հարևանուհուս տուն, այդտեղ ինձ տեսավ, և այդպես սկսվեց ամեն ինչ։ Սկզբում գնում ու գալիս էր, բացասական պատասխան էի տալիս, բայց հետո ծանոթացանք և 2012 թվականի հունվարին ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալլան՝ Արամի կինը։ Նշում է՝ սիրով ամուսիններ են եղել։ «Նա օրինակելի հայր էր մեր երկու աղջիկների համար, ինձ համար՝ նույնպիսի ամուսին։ Արամս չափից դուրս բարի էր։ Անգամ, երբ տեսնում էր, որ մեկն իր հանդեպ վատ է տրամադրված, միևնույնն է, տվյալ մարդու հանդեպ իր վերաբերմունքը չէր փոխում։ Չէր չարանում մարդկանց հանդեպ։ Բարի տղա էր Արամը»։

Արամը պարբերաբար մեկնել է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի։ «Նրա եղբայրը՝ Ժորան, ոստիկանության զորքերում էր աշխատում։ 2019 թվականին Արամն էլ որոշեց ծառայության անցնել ոստիկանության զորքերում։ Աշխատել է ընդամենը մեկուկես տարի։ Սիրով էր կատարում իր աշխատանքը, սիրում էր համակարգը»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Պատերազմի օրն Արամս աշխատանքի չէր։ Եղբայրը եկավ, հարցրեց՝ ուր է Արամը, հիմա տագնապ կհայտարարեն։ Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, արձագանքեց՝ պատերազմ է։ Արամը զանգեց, ընկերոջ տանն էր։ «Շորերս պատրաստիր, զորամասից զանգել են, գնում ենք»։ Գնացին զորամաս, մեկ օր մնացին այնտեղ, հաջորդ օրը եկան։ Սեպտեմբերի 29-ից գնացին Օմար՝ Քարվաճառ։ Մինչև հոկտեմբերի 29-ը մնացին այնտեղ։ Այդ ընթացքում միշտ իր հետ կապի մեջ ենք եղել։ Բայց հիմնականում կարճ զրույցներ էինք ունենում, որովհետև մտավախություն ուներ, որ մեզ լսում են, կարող են իրենց թիրախավորել։ Մեկ ամիս էր անցել, երբ Արամիս եղբայրն ինձ ասաց՝ ի՞նչ մաղարիչ կանես, եթե ամուսնուդ տուն բերեմ։ Հոկտեմբերի 29-ի լուսադեմին՝ ժամը երեքին, Արամս եկավ։ Իրեն ասացի՝ Արա՛մ, էլ չգնաս։ Այդ մեկ ամիսը խելագար էի դարձել, գիշեր ու ցերեկ չէի քնում, ամեն րոպե միայն մեկ բանի մասին էի մտածում՝ դրոշը մեր դռանը չկախեն։ Արամն ինձ այդ օրն ասաց, որ էլ չի գնալու։ Բայց հետո մտափոխվեց։ Նոյեմբերի 2-ին տեղեկացրեց՝ գնում եմ։ Երբ իրեն համոզում էի, որ չգնա, արձագանքեց. «Որտեղ իմ եղբայրը, իմ ընկերները, այնտեղ՝ ես»։ Ահագին խոսեցինք այդ օրը, ասաց. «Եթե եղբայրս գնա, ու իր հետ մի բան լինի, ես ամբողջ կյանքս մեզ չեմ ների»։ Եվ նա որոշում կայացրեց, որ պետք է նորից մեկնի մարտի դաշտ։ Նոյեմբերի 2-ից գնացին Վարդենիս։ Այնտեղ պետք է մնային, ամսի երեքին, երբ զրուցում էինք, ասաց, որ ռոումինգում է։ Պարզ էր, որ Արցախում է։ Մեկ օր իր հետ խոսել ենք, հետո երկու օր լուր չենք ունեցել իրենից։ Զանգեց նոյեմբերի 7-ին։ Առավոտյան շուտ աշխատանքիս վայրում էի, Արամս զանգեց։ «Երկու օր է՝ քո հետ կապ չունենք, խելագարվում ենք, ինչո՞ւ չէիր զանգում»։ Միայն այն ասաց, որ կապ չկար իրենց մոտ։ Հարց ու փորձ արեց, թե ինչպես եմ ես, երեխաներն ինչպես են. «Երեխեքիս ու քեզ լավ կնայես, էլի կզանգեմ»։ Այդ օրն ասաց նաև, որ կզանգի, ծնողների հետ կխոսի, և... վերջ»։ Նոյեմբերի 7-ին Արամի հետ վերջին զրույցն էր։ «Նոյեմբերի 9-ին էր։ Սկեսրայրս երեկոյան մեր տուն եկավ, առաջին հարցս էր՝ հո Արամիս բան չի եղել, որ այդ ժամին եկել եք։ Արձագանքեց՝ վիրավոր է, բերում են։ Գնացինք Արամի հայրական տուն։ Ամբողջ օրը բոլոր հնարավոր տեղեկատուներ զանգահարեցի, բայց ինձ ասում էին, որ էլ Արցախից եկող բրիգադ չկա, նոյեմբերի 9-ին զինադադար է եղել։ Ամբողջ ընտանիքով տարբեր տեղեր էինք գնում՝ Կարմիր խաչ, զորամաս, բայց ոչ մի տեղ մեզ որևէ բան չէին ասում։ Նոյեմբերի 14-ն էր։ Բոլորն արդեն գիտեին լուրը, բայց ինձ ոչինչ չէին ասում։ Դրանից առաջ մեկ ամբողջ օր մտքով Արամի հետ էի, խոսում էի նրա հետ, հարցնում, թե որտեղ իրեն փնտրեմ, արդեն խելագարության էի հասնում։ Այդ օրվա գիշերը երազ տեսա, Արամս եկավ մեր տուն, երեք անց կես էր, իր ընկերոջ՝ Վիգենի հետ էր։ «Ո՞ւր էիր կորել, քեզ էինք փնտրում»։ Երազիս մեջ արձագանքեց. «Եկել եմ, ժամը երեք անց կես գնալու եմ»։ Գրպանից երկու աչքի ուլունք հանեց ու ինձ ասաց. «Սա քո մոտ կպահես, ոչ մեկին չտաս»։ Հիմա մտածում եմ՝ երևի իմ աղջիկների մասին էր խոսքը, տվեց ինձ ու գնաց»։

Նոյեմբերի 7-ին է զոհվել Արամը Շուշիի մատույցներում՝ Քարինտակում։ Այդ օրը զոհվել է նաև Արամի հարազատ եղբայրը՝ Ժորա Արզումանյանը։ Սկզբում Արամն է զոհվել դիպուկահարի կրակոցից, հետո Ժորան է հրազենային մահացու վիրավորում ստացել։ Նոյեմբերի 14-ին է Արամը տուն «վերադարձել», ընտանիքը կարողացել է նրան հրաժեշտ տալ։ Հենց նույն օրն էլ Ալլային հայտնում են լուրը՝ Արամն էլ չկա, և նրան տուն են բերում։ Բայց Ալլան արդեն կանխազգում էր այդ լուրը։ Շատ օրեր անց, երբ Արամի հրամանատարական կազմից այցի են գնացել նրա ընտանիքին, Ալլան բացառապես մեկ հարց է հնչեցրել՝ ո՞ր ժամին է զոհվել Արամը, ինչին արձագանքել են՝ երեք անց կես։

Ապրելու ուժի մասին։ «Դժոխքի միջով անցանք, ընկնելով, բարձրանալով և ավելի ուժեղանալով։ Երեխաներիս պահեցի ու պահում եմ այնպես, ինչպես Արամս կցանկանար։ Ես, իհարկե, չեմ լրացնի հայրիկի բացը, բայց աշխատում եմ ամեն ինչ անել, որ իմ աղջիկների համար և՛ հայր լինեմ, և՛ մայր։ Հիմա աշխատում եմ ոստիկանության կրթահամալիրում։ Ե՛վ սովորում եմ, և՛ աշխատում։ Ինձ ապրեցնողը, իմ ուժն իմ երեխաներն են։ Ես ամեն ինչ մեն-մենակ ստեղծեցի։ Որքան ընկել եմ, այնքան ուժեղացել եմ։ Ինձ ապրեցնողն իմ երեխաներն են եղել, իմ ուժը՝ իմ ընկնելը։ Կյանքի հարվածները դարձել են իմ ուժը»։

Հ. Գ.- Ոստիկանության զորքերի ծառայող, հրաձիգ Արամ Արզումանյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն», ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ «Մարտական զորակցություն» մեդալներով։ Հուղարկավորված է Արարատի մարզի հայրենի Արալեզ գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank