Yerevan, 28.August.2026,
00
:
00
BREAKING


Օրվա աստղագուշակը

LIFE

Խոյ

Խոյերը ստիպված կլինեն հաշվի նստել իրավիճակի հետ: Բացառված չեն տնային նոր պարտականությունները, կենցաղային հավելյալ հոգսերը: Կարող է ուշադրության կարիք զգալ ձեր կամ ուրիշի առողջությունը: Եթե նոր ընտանի կենդանի ունեք, արժե այցելել անասնաբույժի: Մեծ շներ ունեցողներին անհրաժեշտ է մտածել ոչ միայն դրանց պահելու, այլև ճիշտ վարժեցնելու մասին: Այսօր աշխատողներին նոր պարտականություններ են սպասվում:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում հանգստյան օրերն ամբողջությամբ նվիրել առօրյա հոգսերին: Ցանկալի է ժամանակ գտնել հանգստի, շփման, սիրելի ֆիլմը կամ հեռուստահաղորդումը դիտելու համար: Կարող է նոր ազդակ ստանալ հին հոբբին: Երեխաների հետ շփմանը և խաղերին արժե հաղորդել ոչ միայն զվարճալի, այլև ճանաչողական բնույթ: Օրինակ` զբոսանքները կարող են զարգացնել նաև հիշողութունը, դիտողականությունը, խոսքային հմտությունները: Դա հատկապես կարևոր է, եթե երեխան պատրաստվում է դպրոց հաճախել:

Երկվորյակ

Երկվորյակներն իրենց կենսագրության մեջ նոր էջ են բացում` փոխելով կա՛մ առանձին սովորություններ, կա՛մ ընդհանուր կենսակերպը: Հնարավոր են փոփոխություններ ընտանիքում: Կարող եք սկսել աշխատել տանը կամ ինքնակրթությամբ զբաղվել: Ինչ-որ բան սկսելուց առաջ ցանկալի է գնահատել իրավիճակը, մտադրությունները քննարկել մտերիմների հետ, թեմայի շուրջ մասնագիտական քննարկում կազմակերպել:

Խեցգետին

Խեցգետինները հանգստյան օրերի համար կարող են ծրագրել ուղևորություններ, այցեր, տեղեկատվության հավաքում կամ տարածում: Օրը թույլ է տալիս ճշտել կարևոր դետալներ, ստանալ հավելյալ տվյալներ: Կարելի է հանդիպել հարազատների հետ, այցելել ինչ-որ հաստատություններ: Չարժե բաց թողնել օգտակար հարաբերություններ հաստատելու հնարավորությունը, ավելի մոտ ծանոթանալ նոր հարևանների, գործընկերների հետ:

Առյուծ

Առյուծները ճիշտ կանեն թարմացնել ծախսերի ցուցակը` փոխելով առաջնայնությունները: Առաջին տեղում արժե դնել օգուտը և որակը, այլ ոչ շքեղությունն ու հեղինակությունը: Ձեր առջև կարող է առաջադրանք դրվել նորովի կազմակերպելու տեղեկատվության, տեքստերի, տվյալների բազայի հետ կապված աշխատանքը: Աստղերը խորհուրդ են տալիս ուսումնասիրել առանցքային տվյալներն այն կազմակերպությունների մասին, որոնց պատրաստվում եք վստահել ձեր միջոցները և արժեքավոր իրերը:

Կույս

Կույսերին սպասվում է նոր մտքերի և ծրագրերի ալիք: Մեծանում է հանդիպումների և ծանոթությունների հավանականությունը: Ուժգնանում է շփման պահանջը, գիտելիքների ծարավը, ընդլայնվում է հետաքրքրությունների շրջանակը: Կարող է ակտիվանալ գրական տաղանդը, մեկնաբանի, քննադատի, թարգմանչի, ուսուցչի ունակությունները: Բացառված չեն ընդհանուր փոփոխությունները տանը, կենցաղում, որոնք կստիպեն վերանայել ձեր սովորությունները:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում հանգստյան օրերին զուտ զվարճանքի միջոցառումներ կազմակերպել: Աղմկոտ մարդաշատ վայրեր այցելությունն արդարացված է, եթե շահեկան է կամ մտնում է ձեր գործառույթների մեջ: Ավելի լավ է հրաժարվել ոչնչի չպարտավորեցնող կապերից` հօգուտ որոշակի ուղղություններով կառուցողական տեղեկատվական աջակցության: Այդ նպատակի համար կարելի է փնտրել տվյալների նոր աղբյույրներ: Կարևոր է հոգ տանել գաղտնի տվյալների պաշտպանությանը:

Կարիճ

Նախկին նպատակների և ցանկությունների հետ միասին` Կարիճների մոտ ի հայտ կգան նոր ծրագրեր: Չնայած մի շարք անորոշությունների` դրանք միանգամայն կենսունակ ծրագրեր են, որոնք մոտ ժամանակներս կարելի է զարգացնել: Բացառված չէ, որ դրանց իրագործման համար ստիպված լինեք նոր համախոհներ գտնել կամ համալրել սեփական գիտելիքները: Շտկման և թարմացման գործընթացը կարող է գրավել ձեզ և դիպչել ոլորտների, որոնք ի սկզբանե չէիք ծրագրել փոխել, օրինակ` անձնական կյանքը:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար կարևոր է ուշադիր և հետևողական լինել: Առանցքային նրբություններն արժե ֆիքսել հիշողության մեջ կամ գրի առնել, այլապես երեկոյան կարող եք մոռանալ: Հանգստյան օրերը կօգնեն ներգրավվել նոր դերի մեջ, հարմարվել անծանոթ միջավայրին: Աստղերը հիշեցնում են, որ այժմ ձեզ վրա հավելյալ պատասխանատվություն է ընկնում ձեր արտահայտած խոսքերի համար: Չարժե շտապել ենթադրություններում, քանզի առաջին տպավորությունն այսօր կարող է խաբուսիկ լինել:

Այծեղջյուր

Այծեղջյուրները մտնում են բեղմնավոր շրջան, որը միաժամանակ թույլ կտա կիրառել ունակությունները նոր, հետաքրքիր ուղղությամբ և լրացնել բացթողումները: Գրավիչ հորիզոններ կարող են բացվել կրթության, ճանապարհորդության, օտար լեզուների յուրացման, դատական գործընթացների, գիտահետազոտական աշխատանքների ոլորտներում: Լավ կլինի ճանապարհ ընկնել կամ պատրաստվել դրան, նամակագրություն սկսել: Անհրաժեշտ է բծախնդրություն, քանի որ մի շարք նրբություններ հստակեցման կարիք կզգան:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում հրաժարվել չափից դուրս համառությունից, քանզի սկսված շրջանը գիտակցված ճկունություն է պահանջում: Ժամանակին նահանջելու ունակությունից կարող է կախված լինել ձեր հեղինակությունը, երբեմն էլ` անվտանգությունը: Հնարավոր է, որ ձեզ առաջարկեն նոր մասնագիտություն կամ պաշտոն: Շփման մեջ չարժե դյուրահավատ լինել: Ժամանակն է, որ ավելի մեծ ուշադրություն հատկացնեք ձեր առողջական վիճակին:

Ձկներ

Ձկներին սպասվում է նոր միություն կամ արդեն գոյություն ունեցող հարաբերությունների տեղափոխում այլ փուլ: Եթե մրցակիցներ ունեք, նրանց հոգեբանական դիրքերը կամրապնդվեն: Կարող եք հանդիպել մի մարդու, ով ձեզ շատ բան կսովորեցնի կամ կհովանավորի:  Թյուրըմբռնումները և տարաձայնությունները նվազագույնի հասցնելու համար, աստղերը խորհուրդ են տալիս արդեն հիմա հրաժարվել հնարավոր պատրանքներից: Օրինակ` հարգելով մեկի գիտելիքները, խելքը, հեղինակությունը, չարժե ամբողջությամբ ձեզ կախման մեջ դնել նրանից:

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME