Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Ե՞րբ ազատ կարձակվեն Բաքվի գերիները․ ի՞նչ է ցանկանալու Ադրբեջանը դրա փոխարեն

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մի քանի օր առաջ չորս գերի է վերադարձել Հայաստան, Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանն արդեն Հայաստանում են։ Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է ևս 19 հայ գերի:

Հայ գերիների ազատ արձակման լուրից հետո հայտնի դարձավ, որ ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ, Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։

Փաշինյանը հերքում է տեղեկությունը, թե Ադրբեջանը Հայաստանին 4 գերի է վերադարձրել սիրիացի 2 վարձկանների դիմաց։
«Մենք աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Մենք հույս ունենք, որ մեր բարեկամական որոշումը Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը նպաստավոր կդարձնի»,– ասել է Փաշինյանը։

Չնայած Փաշինյանի հերքմանը, համացանցում նշում են, որ գերիներին վերադարձրել են 2 վարձկանների դիմաց, իսկ ի՞նչ քայլերի դիմաց Ադրբեջանը պատրաստ կլինի ազատ արձակել մյուս հայ գերիներին, արդյո՞ք Բաքուն ազատ կարձակի բոլոր  գերիներին․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Կարեն Իգիթյանի հետ, ում մուտքը ՀՀ հուլիսի 5-ին արգելվել է Պյատիգորսկից վերադառնալիս։

«Փաշինյանի կառավարության կողմից ստանդարտ պրակտիկա է, երբ գերիներին, փաստացի Ալիևի հետ միասին դարձրել են առևտրի առարկա, ինչը խախտում է բոլոր միջազգային կանոնները, ինչպես նաև, հայ-ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունը, որ բոլոր գերիները պետք է փոխանակեին բոլոր գերիների հետ։ Ադրբեջանը դա խախտեց և շարունակելու է խախտել բոլոր պայմանավորվածությունները»,- նշեց Իգիթյանը։

Ըստ քաղաքագետի՝ 2021թ-ին խոսում էին խաղաղության դարաշրջանի մասով, որը ավարտվեց երկու խոշոր պատերազմներով, մեկը 2022 թ-ի Ջերմուկում տեղի ունեցած դեպքերն են, մյուսը Արցախի դեմ կատարված դեպքերը։

«Եթե կհիշեք, գերիների խմբերի վերադարձը Հայաստան կատարվել է ինչ-որ մի բանի դիմաց, ոչ թե ուղղակի վերադարձրել են, այլ օրինակ՝ ականապատված տարածքների քարտեզների կամ որևէ այլ բանի դիմաց։ Այս տրամաբանությամբ գործողությունը շարունակվում է, ակնկալիք չկա, որ ուրիշ ձև են գործելու, ընտրություններից առաջ Ալիևն ուժեղացնում է Փաշինյանի դիրքերը և քարոզչությունը խաղաղության մասին, ստանում է ի պատասխան գերիների ինչ-որ մի բան, բայց պատրաստում է նոր պատերազմ, ինչը եղել է նախկինում»,- ասաց քաղաքագետը։

Հարցին, թե արդյո՞ք մինչ ընտրությունները բոլոր գերիները կվերադառնան, Իգիթյանը նշեց․ «Կարծում եմ՝ ոչ, գերիները, մասնավորապես, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ մեծ ռեսուրս է Ադրբեջանի համար, և չեմ կարծում, որ Ադրբեջանը հեշտ կհանձնի ՀՀ-ին, Փաշինյանի ու իր կառավարության համար էլ պետք չեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՀ-ում, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանը։ Կարծում եմ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ՀՀ փոխանցման պրոցեսը քիչ հավանական է։ Ոչ ռազմաքաղաքական գերիներին, խմբերով և ամեն մի խմբի համար ինչ-որ մի բան ստանալով, հնարավոր է, գերիները վերադառնան ՀՀ, բայց նոր պատերազմ նախապատրաստելով։ Ամեն անգամ, որ Ադրբեջանն ինչ-որ տարածք է գրավում, արվում է գիտակցված և ռազմավարական նպատակներով։ Ալիևը վերջին հարցազրույցում ասել է, որ Արցախի դեմ պատերազմն ուներ երկար նախապատրաստում, որի արդյունքում Ադրբեջանի բանակը վերցրել է բարձունքներ պատրաստելով էֆեկտիվ և կարճաժամկետ ռազմական օպերացիան Արցախի դեմ»։

Հետևեք մեզ՝ այստեղ

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine