Յամալը հեռացրել է սոցցանցերի բոլոր գրառումները. ֆուտբոլիստը մտադիր է ամբողջությամբ կենտրոնանալ խաղադաշտում իր տաղանդը դրսևորելու վրա
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը որոշել է իրեն շրջապատել միայն այնպիսի մարդկանցով, որոնք գնահատում են իրեն և չեն շեղում ֆուտբոլից։ Այս մասին հայտնում The Touchline-ը՝ հղում անելով խաղացողի մերձավոր շրջապատին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը մտադիր է ամբողջությամբ կենտրոնանալ խաղադաշտում իր տաղանդը դրսևորելու վրա։ Նշվում է, որ Յամալը խուսափում է ցանկացած տեսակի կոնֆլիկտի մեջ ներքաշվելուց, քանի որ համոզված է՝ մրցակիցները հենց դրան են սպասում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լամին Յամալը հեռացրել էր իր սոցիալական էջի բոլոր հրապարակումները՝ թողնելով միայն գովազդային բնույթի նյութերը։ Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ՝ այստեղ



