Ալագյազի վերջնամասում բախվել են «GAZel» և «UAZ», վիրավnրներ կան․ մանրամասներ ՆԳՆ-ից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 17-ին, ժամը 12։35-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ բնակավայրի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «GAZel» և «UAZ» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը և «GAZel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
ՆԳՆ փրկարար ծառայություն
Հետևեք մեզ՝ այստեղ
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



