Արթնացե՛ք, քանի դեռ ձեր խիղճը վերջնականապես չի մահացել․ Հրայր Կամենդատյան
BLOGՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայ նախարար և ԱԺ պատգամավոր !!!!
Շրջվեք դեպի թոշակառուները։
ԴՈՒՔ ՈՒՏՈՒՄ ԵՔ ՆՐԱՆՑ ՎԵՐՋԻՆ ՀԱՑԸ
Մինչ դուք ձեր փափուկ կաբինետներում «բարեփոխումներից» եք ճամարտակում և պարգևավճարներ ստորագրում, ձեր դռների հետևում ծերությունը սովից կուչ է եկել։
Ամո՛թ է։ Ամոթ է նայել այն տարեցի աչքերին, ով կառուցել է այս երկիրը, իսկ այսօր դեղատանը կամ խանութում կոպեկներն է հաշվում՝ չիմանալով՝ դեղ գնի՞, թե՞ հաց։ Ձեր անտարբերությունը սոսկ բնավորության գիծ չէ, դա հանցագործություն է սեփական ժողովրդի դեմ։
Ձեր կոստյումներն ավելի թանկ արժեն, քան նրանց ամբողջ տարվա թոշակը։
Ձեր լռությունը սպանում է ավելի արագ, քան ժամանակը։
Ձեր ստամոքսը կուշտ է, բայց ձեր խիղճը՝ դատարկ։
Դուք մոռացել եք, որ այդ պաշտոնը ձեզ տրվել է ծառայելու, այլ ոչ թե ժողովրդի ցավի հաշվին բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ Մի՛ սպասեք, որ նրանք բողոքի դուրս գան. նրանք ուժ չունեն, նրանք պարզապես սոված են։
Այսօր դուք անտեսում եք նրանց, վաղը պատմությունն ու սերունդները անտեսելու են ձեզ՝ որպես մարդկային ցավի հանդեպ կույր պաշտոնյաների։
Արթնացե՛ք, քանի դեռ ձեր խիղճը վերջնականապես չի մահացել։
Պահանջում ենք հիսուն տոկոսով բարձրացնել թոշակները։
1
Why the Pressure on Vahe Hakobyan Continues
2
The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation
3
Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank
4
AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone Event
5
AraratBank Takes the Lead in Brand PR Performance



