ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆՎԱՐԻ).Տանկեր-ինքնաթիռի և կործանիչի բախում, խոշոր երկրաշարժ, հրաբխի ժայթքում. «Փաստ»
LIFE«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1791 –ծնվել է ֆրանսիացի հայագետ Անտուան Ժան Սեն-Մարտենը:
1820- Թեհրանից վերադառնալիս Էջմիածին է ժամանել Ա. Ս. Գրիբոյեդովը (մնացել է մինչև հունվարի 19-ը):
1894– ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ, գրականագետ, թարգմանիչ և պրոֆեսոր Տիգրան Հախումյանը:
1917 - ծնվել է արձակագիր, թատերագետ, թարգմանիչ Իսահակ Ալավերդյանը:
1919- Հայաստանի և Վրաստանի միջև կնքվել է չեզոք գոտի ստեղծելու համաձայնագիր:
1921 - ծնվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Սեպուհ Թումյանը:
1924 - ծնվել է գծանկարիչ Ռաֆայել Նանուշյանը: 1930- Երևանում բացվել է Գրողների տունը:
1939- ԽՍՀՄ-ում անցկացվել է համամիութենական մարդահամար, ըստ որի, Հայաստանի բնակչությունը կազմել է 1 մլն 282 հազար մարդ, որից 1 մլն 62 հազարը՝ հայ, 130900-ը՝ ադրբեջանցի, 51 400-ը՝ ռուս, 20 500-ը՝ քուրդ: Երևանն ունեցել է մոտ 200 հազար բնակիչ:
1952- Հայաստանի ԳԽ հրամանագրով ստեղծվել են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մեքսիկայի և Արգենտինայի հետ:
2001-Եվրոպայի խորհրդի նախարարների պատվիրակների կոմիտեի նիստը միաձայն որոշում է կայացրել Հայաստանի և Ադրբեջանի՝ ԵԽ լիիրավ անդամակցության վերաբերյալ:
2005- ուժի մեջ է մտել Երևանի քաղաքապետարանի որոշումը փողոցային առևտուրն արգելելու մասին, որի կիրառումն Ամանորի տոների կապակցությամբ մայրաքաղաքի որոշ փողոցներում ժամանակավորապես հետաձգվել էր:
2006-Իրաքում գրոհայինների կողմից շուրջ 130 օր պատանդ պահված կիպրոսահայ Կարապետ Ջեքերջյանը վերադարձել է Նիկոսիա:
2008- իր տան մոտ անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել գրող եւ հրապարակախոս Ռոբերտ Կարայանը:
2014- Հայաստանում ռուսական ռազմակայանում, բացի կործանիչներից, ստեղծվել է Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռների էսկադրա:
2015- Երևանի կենտրոնում ծեծի է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիել յանը, որը սոցիալական ցանցերում ներկայանում էր «Նավակ ճոճող» անունով։
2017- Գագիկ Ծառուկյանը հատարարել է, որ ձևավորելով լայն դաշինք՝ մասնակցելու է առաջիկա ընտրություններին:
2020-Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։
2023- շրջափակված Արցախում սկսվել է սննդամթերքի կտրոնների տրամադրումը:
ԱՇԽԱՐՀ
395 – Հռոմեական կայսրությունից բաժանվել է Բյուզանդական կայսրությունը:
1462 –պորտուգալացի նավագնաց Դիեգո Ալֆոնսոն Ատլանտիկ օվկիանոսում հայտնաբերել է Սանտու-Անտան (Կաբո-Վերդե) կղզին:
1562 –ուժի մեջ է մտել Սեն-Ժերմենյան վճիռը, որը պաշտոնապես ճանաչում է հուգենոտների իրավունքը Ֆրանսիայի տարածքի նկատմամբ:
1706 –ծնվել է ամերիկացի քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը:
1773 –նավապետ Ջեյմս Կուկի բրիտանական Resolution նավը աշխարհում առաջինը հատել է Հյուսիսային բևեռային շրջանը:
1820 –ծնվել է անգլիացի գրող, բանաստեղծ Էնն Բրոնտեն:
1860 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Դոմինիկ Էնգը:
1863 –ծնվել է ռուս դերասան, ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին:
1912 –նորվեգացի բևեռախույզ Ռաուլ Ամուդսենից մեկ ամիս անց բրիտանացի ճանապարհորդ Ռոբերտ Սքոթը հասել է Հարավային բևեռ:
1913 – Ռայմոն Պուանկարեն դարձել է Ֆրանսիայի նախագահ:
1920 –Խորհրդային Ռուսաստանում պաշտոնապես վերացվել է մահապատիժը:
1933 – ծնվել է երգչուհի Դալիդան:
1942– ծնվել է ամերիկացի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին։
1959 –Սենեգալը և Ֆրանսիան կնքել են Մալիի Դաշնություն ստեղծելու համաձայնագիր:
1961 - վախճանվել է Կոնգոյի Հանրապետության ազատագրական շարժման գործիչ Պատրիս Լումումբան:
1962– ծնվել է կանադացի հանրահայտ կատակերգակ դերասան Ջիմ Քերրին:
1966– Իսպանիայի օդային տարածքում լիցքավորում կատարելիս իրար են բախվել իսպանական KC-135 տանկեր-ինքնաթիռը և ամերիկյան B-52G մակնիշի կործանիչը, որի մեջ եղել է ջերմամիջուկային ռումբ:
1991– Պարսից ծոցի պատերազմի ժամանակ սկսվել է «Փոթորիկ անապատում» ռազմական գործողությունը: 1995 –ճապոնական Կոբե քաղաքում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 6400 մարդ:
2002– Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ժայթքել է Նիարագոնգո հրաբուխը, որի հետևանքով զոհվել է 147 մարդ, մոտ 120000-ը մնացել է անօթևան:
2008 –վախճանվել է աշխարհի շախմատի նախկին չեմպիոն Ռոբերտ Ջեյմս Ֆիշերը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



