Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ոչ միայն տարածքային կամ ռազմական մրցակցություն. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գրենլանդիայի հնարավոր ձեռքբերման կամ դրա շուրջ քաղաքական-ռազմավարական վերահսկողության թեմայի ակտուալ դառնալը վերջին տարիներին պատահական չէ և չի կարող մեկնաբանվել միայն որպես ընդամենը ԱՄՆ վարչակազմի կողմից հնչող էքսցենտրիկ քաղաքական հայտարարությունների արդյունք։ Այն արմատավորվում է գլոբալ աշխարհաքաղաքական վերադասավորումների խորքային տրամաբանության մեջ, որի առանցքային հարթակներից մեկը աստիճանաբար դառնում է Արկտիկական տարածաշրջանը։

Արկտիկան այլևս ընկալվում է ոչ թե որպես աշխարհաքաղաքական քարտեզի ծայրամասային, սառեցված տարածք, այլ որպես նոր մրցակցության կենտրոն, որտեղ միահյուսվում են առևտրային, էներգետիկ, տեխնոլոգիական և ռազմական շահերը։ Այդ համատեքստում Գրենլանդիան, լինելով աշխարհում ամենախոշոր կղզին, դառնում է ոչ միայն աշխարհագրական, այլև ռազմավարական հանգույց, որի նկատմամբ վերահսկողությունը կարող է երկարաժամկետ առավելություն ապահովել գլոբալ ուժային մրցակցության մեջ։

Կլիմայական փոփոխությունները և սառցադաշտերի արագացված հալոցքը Արկտիկայում ստեղծում են նոր իրականություն, որը արմատապես փոխում է համաշխարհային առևտրի քարտեզը։ Հյուսիսային ծովային ուղիները, որոնք նախկինում հասանելի էին միայն սահմանափակ ժամանակահատվածում և հատուկ տիպի նավերի՝ հատկապես սառցահատների համար, աստիճանաբար վերածվում են համեմատաբար կայուն և տնտեսական տեսանկյունից շահավետ տրանսպորտային միջանցքների։ Այս ուղիները թույլ են տալիս Ասիայի և Եվրոպայի, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի միջև բեռնափոխադրումներն իրականացնել զգալիորեն ավելի կարճ ճանապարհով՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը, որը ոչ միայն խոցելի է քաղաքական ճգնաժամերի և անվտանգային միջադեպերի առումով, այլև արդեն ցուցադրել է իր համակարգային սահմանափակումները։

Արկտիկական երթուղիների վերահսկումը նշանակում է ազդեցություն գլոբալ լոգիստիկ շղթաների վրա, իսկ Գրենլանդիան, գտնվելով այդ երթուղիների հանգուցային հատվածում, դառնում է բնական հենակետ դրանց վերահսկման համար։

Չինաստանի աճող հետաքրքրությունը Արկտիկայի նկատմամբ նույնպես պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ։ Չինաստանը, չնայած չունի արկտիկական պետության կարգավիճակ, փորձում է իրեն դիրքավորել որպես «մերձարկտիկական» դերակատար և երկարաժամկետ ռազմավարությամբ ներգրավվել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային նախագծերում։ Նրա համար Արկտիկան ոչ միայն առևտրային ուղիների դիվերսիֆիկացման հնարավորություն է, այլև ապագա էներգետիկ և հումքային ապահովման աղբյուր։ Պատահական չէ, որ վերջին տարիներին ակտիվացել են ռուս-չինական համատեղ նավարկությունները Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, որոնք ունեն ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական-ռազմավարական ենթատեքստ։

Ռազմական տեսանկյունից Արկտիկական տարածաշրջանը առանձնահատուկ նշանակություն ունի ռազմավարական հրթիռների արձակման, վաղ նախազգուշացման համակարգերի և հակահրթիռային պաշտպանության ապահովման համար։ Երկրի կորության և բևեռային երթուղիների առանձնահատկությունների պատճառով Հյուսիսային բևեռի շրջանը համարվում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հնարավոր ամենակարճ ուղիներից մեկը։ Սա նշանակում է, որ այն պետությունը, որը վերահսկում է Արկտիկայի առանցքային կետերը, ստանում է ոչ միայն պաշտպանական, այլև կանխարգելիչ կարողություններ։ Ռուսաստանը վաղուց է գիտակցել այս հանգամանքը և վերջին տարիներին էականորեն զարգացրել է իր ռազմական ենթակառուցվածքները Արկտիկայի իր հատվածում՝ վերականգնելով խորհրդային շրջանի ռազմաբազաները, ստեղծելով նոր օդանավակայաններ, ռադարային համակարգեր և տեղակայելով մշտական զորամիավորումներ։

Այս քայլերն ուղղված են ոչ միայն սեփական սահմանների պաշտպանությանը, այլև տարածաշրջանում ուժային հավասարակշռության ձևավորմանը։ Այս ֆոնին Գրենլանդիայի դերը ԱՄՆ-ի համար դառնում է առանձնահատուկ։ Կղզին գտնվում է այն ռազմավարական միջանցքում, որով սուզանավերն ու այլ ռազմանավերը կարող են անցնել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից դեպի Ատլանտյան օվկիանոս՝ հասնելով Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ափերին։ Այսպես կոչված GIUK միջանցքը՝ Գրենլանդիա-Իսլանդիա-Միացյալ Թագավորություն գիծը, պատմականորեն կարևոր է եղել ՆԱՏՕ-ի ռազմավարության մեջ, սակայն Արկտիկայի ակտիվացման պայմաններում դրա նշանակությունը բազմապատկվում է։ Եթե այս հատվածում վերահսկողությունը թուլանա կամ անցնի մրցակից ուժերի ձեռքը, ապա դա կարող է լուրջ սպառնալիք ստեղծել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծովային անվտանգության համար։ Հետևաբար Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողության խորացումը դիտարկվում է որպես ազգային անվտանգության երկարաժամկետ ներդրում։

Թեև ՆԱՏՕ-ն, ընդհանուր առմամբ, փորձում է ակտիվացնել իր ներկայությունը Արկտիկայում, զարգացնել համատեղ զորավարժությունները և ենթակառուցվածքները, սակայն վերջին տարիների քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի մոտ ձևավորվում է ավելի ինքնուրույն և երբեմն միակողմանի մոտեցում տարածաշրջանի նկատմամբ։

Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, ներառյալ Գրենլանդիայի ձեռքբերման շուրջ հնչեցված հայտարարությունները, հենց այս տրամաբանության արտահայտությունն են։ Իսկ դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնը պատրաստ է նվազեցնել եվրոպական դաշնակիցների դերակատարումը և ինքնուրույն վերահսկողություն հաստատել այն տարածքների նկատմամբ, որոնք համարում է կենսական իր ռազմավարական գերակայության համար։ Սա նաև վկայում է ՆԱՏՕ-ի ներսում վստահության որոշակի ճգնաժամի մասին, որտեղ ԱՄՆ-ն ավելի քիչ է ապավինում կոլեկտիվ մեխանիզմներին և ավելի շատ՝ սեփական հնարավորություններին։

Վերջապես, Արկտիկայի և հատկապես Գրենլանդիայի շուրջ մրցակցությունն ունի նաև հստակ ռեսուրսային բաղադրիչ։ Տարածաշրջանում առկա են հսկայական՝ դեռևս ամբողջությամբ չուսումնասիրված բնական պաշարներ՝ նավթ, գազ, ինչպես նաև հազվագյուտ մետաղներ, որոնք կենսական նշանակություն ունեն ժամանակակից բարձր տեխնոլոգիաների, էներգետիկ ենթակառուցվածքների և ռազմական արդյունաբերության համար։ Գրենլանդիայի հազվագյուտ մետաղական հանքերը վերջին տարիներին դարձել են միջազգային հետաքրքրության առարկա, քանի որ դրանք կարող են նվազեցնել կախվածությունը Չինաստանից, որն այսօր գերակշռող դիրք ունի այս մետաղների շուկաներում։ Այս իմաստով Արկտիկայի համար մղվող պայքարը ոչ միայն տարածքային կամ ռազմական մրցակցություն է, այլև ապագայի տնտեսության և տեխնոլոգիական ինքնաբավության համար պայքար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation