Yerevan, 04.March.2026,
00
:
00
BREAKING


«Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ուշագրավ է համարում այն, որ Հայաստանի ԱԳ նախարարի այցը Միացյալ Նահանգներ տեղի ունեցավ այն պահին, երբ «եռում» է Իրանը։ «Թեպետ հիմա բողոքի ցույցերի ալիքը, կարծես թե, մի փոքր նվազել է, բայց, այնուամենայնիվ, անորոշությունն Իրանի շուրջ մնում է։ Չեմ կարծում, որ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ այսօրվա Իրանի ճակատագիրը որոշակի է, որովհետև արտաքին խաղացողները բավականին ակտիվ են, և, կարծես թե, նրանք են նաև տաքացնում իրավիճակը երկրի ներսում։ Այս պայմաններում բավականին հապճեպ կազմակերպվում է չհայտարարված այց Միացյալ Նահանգներ՝ պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպման առումով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։ Նա վստահ չէ, որ ԱՄՆ-ում քննարկված հիմնական թեման եղել է «TRIPP»-ը։ «Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները Հայաստանի ղեկավարության ներկայացուցչի՝ արտգործնախարարի հետ ավելի շատ քննարկել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և Միացյալ Նահանգների ակնկալիքները Հայաստանի իշխանություններից: Պաշտոնական օրակարգը եղել է «TRIPP»-ի շուրջ։ Կարծում եմ՝ սրա մասին վկայում է նաև այն, որ տարեվերջին բավականին համառորեն ինֆորմացիա էր տարածվում, որ Հայաստան է ժամանելու Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այդ ժամանակ խոսվում էր այն մասին, որ նա ժամանելու է Հայաստան, և ստորագրվելու է ինչոր փաստաթուղթ ճանապարհի պրակտիկ գործարկման մասին։ Մինչդեռ տեսանք, որ այդ գործընթացը տեղի ունեցավ Վաշինգտոնում։ Սա նշանակում է, որ Վենսը չի գալո՞ւ։ Կարելի է ենթադրել, որ այնքան հրատապ խնդիր էր առաջացել «TRIPP»-ի թեմայից դուրս, որ անհրաժեշտություն եղավ Միրզոյանին կանչել Վաշինգտոն։ Կարծում եմ՝ ձեռքի հետ են այդ հայտարարությունն ընդունել։ Ենթադրում եմ՝ Իրանի շուրջ հիմնական թեման քննարկվել է փակ դռների հետևում, և դրա մասին որևէ խոսք չկա։ Ինչի՞ մասին են պայմանավորվել Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, կարող ենք միայն կռահել, բայց հաշվի առնելով, թե դրանից հետո ինչ արձագանք եղավ Իրանի նորանշանակ դեսպանի կողմից, որը վաշինգտոնյան հերթական իրադարձությունից հետո հանդես եկավ ավելի քան կոշտ հայտարարություններով Հայաստանի իշխանությունների նկատմամբ, կարելի է ենթադրել, որ Իրանում պատկերացումներ կամ ինֆորմացիա ունեն, թե Հայաստանի իշխանություններն ինչ վարքագիծ կամ դիրքորոշում են ընդունել Վաշինգտոնում կամ ինչի մասին են պայմանավորվել այնտեղ, որն այդ աստիճան նյարդայնացրել և մտահոգել է Իրանի փաստացի ղեկավարությանը։ Դեսպանն Իրանի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և արտահայտել է պաշտոնական Թեհրանի մոտեցումները։ Իրանի դեսպանը Հայաստանի իշխանություններին ուղղակիորեն ասաց՝ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը Իրանի նկատմամբ թշնամիներին է խրախուսում, ըստ էության, թշնամական վերաբերմունք ունի, և ուղղակիորեն ասացին՝ մինչդեռ Իրանը միշտ ամենածանր պահերին Հայաստանի կողքին է եղել։ Նաև ակնարկեց՝ Իրանում երբեք չեն մոռանա Հայաստանի նման կեցվածքը։ Իսկ «TRIPP»-ի հետ կապված ասվեց, որ Իրանին մտահոգում է իրենց սահմաններին «TRIPP» ծրագրի շրջանակում ամերիկյան կոնտինգենտի կամ ամերիկացիների ներկայությունը՝ հաշվի առնելով, որ իրենք առնվազն մտահոգություններ ունեն, որ Միացյալ Նահանգների համապատասխան կազմակերպությունները, որոնք ծրագրի իրագործման շրջանակում փաստացի կգտնվեն Հայաստանի սուվերեն տարածքում և Իրանի սահմանում, նաև այլ գործողություններով են զբաղվելու, ինչն Իրանը լուրջ սպառնալիք է համարում իր ազգային անվտանգությանը»,-նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթին՝ քաղտեխնոլոգն ասում է՝ առկա հարցերն իրենց պատասխանները չեն ստացել։ «Նախ՝ փաստաթղթում բազմիցս նշվում է ինքնիշխանություն տերմինը։ Եթե ֆորմալ առումով սուվերեն պետությունների հայտարարությունում մի պետության ինքնիշխանությունն անընդհատ շեշտվում է, ուրեմն հատուկ խնդիր կա այդ թեման կա՛մ փակել, կա՛մ քողարկել։ Տվ յալ պարագայում լեգիտիմ իրավունք ունենք մտածելու, որ քողարկվում է թեման։ Այդ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են և քննարկել «TRIPP»-ի շուրջ զարգացումները։ Քննարկման ժամանակ կրկին հնչեցրել են «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Այստեղ գործ ունենք ավելի շատ քաղաքական փիառի, քողարկումների, քան հարցերի պատասխան ստանալու հետ։ Փաստաթղթում խոսքը «front office»-ի և «back office»-ի մասին է։ Ասվում է, որ, ըստ էության, ադրբեջանցիների հետ շփվելու է այդ «front office»-ը, որն ամերիկյան կազմակերպություն է լինելու, այլ ոչ թե հայ մաքսավորները։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի պահանջն այս առումով կատարվում է, Ալիևն ասում էր, որ ադրբեջանցիները չպետք է հայերի տեսնեն։ Բացի դրանից, «TRIPP»-ի մասնաբաժնի 74 տոկոսը կլինի ԱՄՆ-ինը, 26-ը՝ Հայաստանինը։ Կարող ենք ասել, որ առնվազն սուվերենության մասնակի զիջում է տեղի ունեցել Հայաստանի տարածքի այդ հատվածում։ Մյուս կողմից՝ անհասկանալի է՝ այդ «front office» և «back office» գաղափարը վերաբերում է նաև Ադրբեջանի՞ տարածքին։ Օրինակ՝ Նախիջևանում էլ է այդպես լինելո՞ւ, թե ոչ, հայերը տեսնելո՞ւ են ադրբեջանցիներին, եթե որոշեն թե՛ Նախիջևանի, թե՛ Ադրբեջանի հիմնական մասով գործունեություն ծավալել կամ տուրիզմով զբաղվել։ Ինչո՞ւ Ադրբեջանի կողմում չկա այդ «front office»-ը։ Բազմաթիվ հարցեր կան, բայց ամենակարևորն այն է, որ Ադրբեջանը և Թուրքիան «TRIPP» ծրագիրն ընկալում են որպես «Զանգեզուրի միջանցք»։ Այս պահի դրությամբ սա իրենց բավարարում է, որովհետև իրենք, ըստ էության, ճանապարհ են ստանում, որը Հայաստանի վերահսկողությունից դուրս է։ Եվս մեկ նկատառում։ Հայտարարվում է, որ Միացյալ Նահանգները կարող է իր բաժնեմասի վերանայում կատարել, այսինքն՝ կարող են դրա ինչ-որ մի հատված այլ կազմակերպությունների տրամադրել։ Հայաստանը կարո՞ղ է որոշումներ ընդունել, թե իր տարածքում էլ ով կարող է դե յուրե և դե ֆակտո մասնաբաժին ունենալ այդ ծրագրում։ Նույնիսկ, եթե համարենք, որ դե յուրե նման հնարավորություն Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ, և Հայաստանի Հանրապետության խոսքը կամ կարծիքը որոշիչ կարող է լինել, հարց է առաջանում՝ դե ֆակտո Հայաստանի իշխանությունները, եթե այս իշխանություններն են մնում, կարո՞ղ են Միացյալ Նահանգների ցանկությունների դեմն առնել։ Կարծում եմ, որ, հաշվի առնելով այսօրվա իրողությունները և Հայաստանի այսօրվա իշխանությունների վարքագծային նախադեպերը, պատասխանն ակնհայտ է. որևէ մեկը Հայաստանի իշխանությունների կարծիքն ինչպես հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում։ Ամերիկյան մասնաբաժնի շուրջ բավականին լուրջ հակամարտություններ են լինելու, որոնք տեղի են ունենալու Հայաստանի տարածքի շուրջ, այսինքն՝ պրոքսի պայքարը տեղի է ունենալու Հայաստանի տարածքի շուրջ»,-հավելում է նա։ Երբեմն տպավորություն է, որ Հայաստանի գործող իշխանությունների գլխավոր նպատակն է, որ այս ճանապարհը որևէ պաշտոնական փաստաթղթում չկոչվի միջանցք, մնացյալ հարցերում նրանք պատրաստ են հարմարվել բոլորին ու համաձայնել բոլորի հետ։ «Իրենց համար սկզբունքային է, որ դա միջանցք չկոչվի։ Դա արվում է ներքին լսարանի համար։ Շատ լավ հասկանում են, որ ներքին լսարանի համար անընդունելի է միջանցքային տրամաբանությունը։ Այդ իսկ պատճառով փաստացի միջանցքային տրամաբանությունը թողնված է «TRIPP» ծրագրում, ուղղակի ներգրավված է երրորդ կողմ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում էլ կար նույն միջանցքային տրամաբանությունը, ուղղակի այնտեղ երրորդ կողմը ռուսներն էին՝ որպես երաշխավորներ, այստեղ այդ երրորդ՝ նույն միջանցքային տրամաբանությունը բավարարող, իրագործող կողմն առայժմ Միացյալ Նահանգներն է։ Հայաստանին այստեղ «back office»-ի ֆունկցիա է վերապահված։ Նա չի առերեսվելու մարդկային հոսքերի, ուղեբեռների և ուղևորների հետ, այսինքն՝ չի վերահսկելու որևէ բան։ Իրեն փոխանցելու են այն, ինչ ցանկանալու են փոխանցել, և չեն փոխանցելու այն, ինչ չեն ցանկանալու։ Հայաստանը «back office» է դառնում իր տարածքում»,-նշում է քաղտեխնոլոգը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank