Պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան
BLOGԱյս քաղաքում կառուցվել է նավթավերամշակման գործարան: (Սաուդյան Արաբիա)
Մինչ գործարանի կառուցումը բնակչությունը կազմում էր 65 000 մարդ, իսկ գործարանի կառուցումից հետո այն աճել է մինչև 330 000 մարդ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքում չկա գործազրկություն. Ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր, ինչը նպաստել է աշխատավարձերի աճին:
Որպես հաջողված օրինակ Վանաձորին երկրորդ շունչ տալու համար մենք պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը: Արդյունքում, բացի Երևանից, Հայաստանը կունենա ևս մեկ արագ զարգացող, տնտեսապես ուժեղ քաղաք:
Այս է ճանապարհը, որով երկրները կառուցում են ուժեղ տնտեսություն»:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



