Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան» նախագծի ակունքները. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

mk.ru–ն գրում է, որ դեռ 2025 թվականի նախօրեին Նիկոլ Փաշինյանն իր Ամանորյա ուղերձում հռչակել էր «իրական Հայաստանի» նոր գաղափարախոսությունը՝ Հայկական ԽՍՀ սահմաններում։ Դրա էությունն այն է, որ ժողովուրդը հոգնել է հավերժական պայքարից, և, հետևաբար, պետությունը պետք է կենտրոնանա նախնադարյան բնազդների՝ անվտանգության, սննդի և վերարտադրության բավարարման վրա, իսկ պատմական հիշողության, հոգևոր արժեքների և ազգային ավանդույթների նման բոլոր տեսակի «անհեթեթությունները» պարզապես պետք է մոռացվեն։

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված հայեցակարգը բաղկացած է 14 կետից։ Այն պարունակում է մի շարք վիճահարույց պնդումներ: Օրինակ՝ 1-ին կետում ասվում է, որ «հայրենիքը պետությունն է, եթե սիրում ես հայրենիքը, ամրապնդիր պետությունը», բայց, օրինակ՝ Երրորդ Ռեյխի ժամանակ գերմանացի հակաֆաշիստների համար հայրենիքը բոլորովին էլ պետության հոմանիշը չէր։ Կան նաև մի շարք ակնհայտ անհեթեթություններ, օրինակ՝ «ժողովուրդը համայնք է..., որը կիսում է ընդհանուր քաղաքացիություն», բայց, օրինակ՝ հրեաները, ովքեր իրենց համարում են մեկ ժողովուրդ, բայց ապրում են տարբեր երկրներում և ունեն տարբեր քաղաքացիություններ, դժվար թե համաձայնեն դրա հետ։ Կան նաև որոշ անհասկանալի անհեթեթություններ և շքեղ կարգախոսներ, ինչպիսիք են՝ «մարդը բարձրագույն արժեք է», «հարստացե՛ք և հարստացրե՛ք» և այլն։ Ընդհանուր առմամբ, տեքստը բավականին անորոշ է։ Այս ամբողջ դեմագոգիայից միակ բանը, որ պարզ է դառնում, այն է, որ հայեցակարգի հեղինակները կարծում են, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ ընդունել Հայաստանի նոր Սահմանադրություն (ինչը, ինչպես արդեն գիտենք, կնշանակեր Ղարաբաղից վերջնական հրաժարում)։

«Նախագիծը, որը Փաշինյանը անվանում է «իրական Հայաստան», իրականում նրան չի պատկանում, - ասել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը mk.ru–ի հետ զրույցում,– ես խորությամբ ուսումնասիրել եմ այդ հարցը։ 1980-ականներին մենք տեղեկություններ ունեինք, որ թուրքերը մշակում են նմանատիպ նախագիծ, բայց նրանք այն ժամանակ չէին կարող իրականացնել դա, քանի որ գոյություն ուներ Խորհրդային Միությունը։ Այն ժամանակ նրանք փորձում էին անաղմուկ աշխատել սփյուռքում և առաջ մղել իրենց գաղափարները՝ սպասելով ավելի լավ ժամանակների: Այդ ծրագրի առաջին կետը հռչակում է «իրական Հայաստանի» գոյությունը, որը պետք է լիովին մոռացության տա «պատմական Հայաստանի» գոյությունը: Այդ ծրագրի երկրորդ կետը Ցեղասպանության մասին մոռանալն է։ Այսինքն, պետք է հավատայինք, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն չի եղել։ Ի դեպ, ցեղասպանություն ասելով՝ մենք նկատի ունենք ոչ միայն հայերի, այլ նաև հույների, ասորիների, ռուս մոլոկանների և եզդիների զանգվածային սպանությունները, որոնք տեղի են ունեցել 1915-1923 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Մեզանից պահանջում են մոռանալ այդ ամենը և ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել: Իսկ եթե ինչ-որ բան էլ տեղի է ունեցել, ապա ո՞վ է մեղավոր: Այո՛, իհարկե Ռուսաստանը: Ասում են, եթե Ռուսական կայսրությունը չլիներ, հայ և թուրք ժողովուրդները կապրեին կատարյալ ներդաշնակության մեջ: Փաշինյանի խոսքով, հայ և թուրք ժողովուրդների մերձեցման հիմնական խոչընդոտներից մեկը նաև Հայ առաքելական եկեղեցին է։ Որովհետև հայերի կողմից իրենց պետականության կորստից հետո Հայ առաքելական եկեղեցին է միշտ խաղացել ժողովրդի հոգևոր միջուկի դերը և եղել ինքնության պահպանման հիմնական գործոնը: Հետևաբար, այն պետք է ոչնչացվի և մասնատվի, ինչն էլ Փաշինյանն այժմ անում է»։

mk.ru.– Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաթարվել են ՊԱԿ-ի գործակալների կողմից։

- Փաշինյանի ձեռքին է Հայաստանի ԱԱԾ–ն, որը ժառանգել է Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ի արխիվները: Նա կարող է հանձնարարել գտնել և հրապարակել դա ապացուցող փաստաթղթեր: Ինչո՞ւ նա դեռ դա չի արել: Որովհետև նման փաստաթղթեր գոյություն չունեն և չեն կարող գոյություն ունենալ: Սակայն մի քանի տարի առաջ Հայաստանում հրապարակումներ կային, որոնք պնդում էին, որ Փաշինյանն է հավաքագրվել բրիտանական և թուրքական հետախուզության կողմից: Փաշինյանը չի մեկնաբանել դա, պարզապես լռել է:

mk.ru.– Փաշինյանի հայեցակարգը ներառում է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին կետ: Արդյո՞ք դա նրա ճանապարհն է՝ վերջ դնելու Ղարաբաղյան հարցին:

- Նախևառաջ, ես կցանկանայի հիշեցնել, թե ինչ է Ղարաբաղը: Դա փոքր տարածք է, որտեղ ապրել է մոտ 100000 մարդ: Սակայն Փաշինյանի օրոք նրանք հանկարծակի հեռացան։ Ինչո՞ւ։ Որովհետև Փաշինյանի իշխանության գալու նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղը հանձնելն էր։ Եթե Լեռնային Ղարաբաղը անկախ լիներ, «Թրամփի ճանապարհ» չէր լինի։ Իշխանության գալով՝ Փաշինյանն սկսեց երկու տարվա ընթացքում իրականացնել հայկական բանակի, այսպես կոչված, «բարեփոխում»։ Այդ «բարեփոխման» նպատակն էր ազատվել ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում կրթություն ստացած գեներալներից և ավագ սպաներից։ Եվ նա հաջողությամբ դա արեց։ Նրանք փոխարինվեցին անբավարար պատրաստված անձնակազմով։ Այսպիսով, Փաշինյանը միտումնավոր թուլացրեց հայկական բանակը՝ այն Ղարաբաղում պարտությանը նախապատրաստելու համար։

mk.ru.– Դուք ասում եք, որ նա խաղում էր զիջողական խաղ, և որ Հայաստանի պարտությունը Ղարաբաղում նախապես պլանավորվա՞ծ էր։

- Նրա բոլոր գործողություններն են դա վկայում։ Իհարկե, ես կարծում եմ, որ վաղ թե ուշ այդ հակամարտությունը պետք է լուծվեր, երկու հարևան պետություններ չեն կարող մնալ միմյանց հետ հավերժական պատերազմի վիճակում։ Կարելի էր զիջել Ղարաբաղի շուրջ գտնվող հինգ շրջանները, տեղակայել խաղաղապահ ուժեր և շատ ավելին անել։ Որոշակի փոխզիջում, անշուշտ, հնարավոր էր, բայց կապիտուլ յացիա՝ ոչ։ Սրանք երկու տարբեր բաներ են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development