Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


Դաշնակցային հռետորաբանությունից դեպի վերահսկվող սառեցում. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

rybar.ru–ն «Ռուսաստան և Հայաստան. քաղաքական արդյունքներ - 2025» վերնագրով հոդվածում գրում է, որ 2025 թվականին ռուս-հայկական հարաբերությունները շարունակեցին անցումը դաշնակցային հռետորաբանությունից դեպի վերահսկվող սառեցում։ Տարեվերջին ԵՄ-ն հայտարարեց 2026 թվականի ընտրություններում Հայաստանին օգնելու մասին՝ «պայքարել Ռուսաստանի միջամտության դեմ այնպես, ինչպես Մոլդովայում»։ Դեռ ամռանը Հայաստանը սկսեց «լուրջ քննարկել» ռուսական հեռուստաալիքների արգելքի հարցը՝ ներքին լսարանի վրա դրանց ազդեցության պատճառով։ Իսկ տարեվերջին իշխանությունները սկսեցին ուժեղացնել «ՊԱԿ գործակալների» մասին հռետորաբանությունը։

Անվտանգության առումով Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին մնաց սառեցված։ Երևանը միտումնավոր բաց թողեց դաշինքի միջոցառումները՝ բացահայտ հայտարարելով, որ կազմակերպությունից դուրս գալն ավելի հավանական է, քան մասնակցության սառեցման դադարեցումը։ Նշանակալից իրադարձություն էր Արևմուտքի կողմից ֆինանսավորվող հանրահավաքը Շիրակում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի դեմ, որը լուռ աջակցվեց իշխանությունների կողմից։ Չնայած ռուսական զինված ուժերի դուրսբերումը դեռևս օրակարգում չէ, բայց այդ ուղղությամբ ջանքերը, անկասկած, կշարունակվեն։ Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հիմնական սցենարը սառը պրագմատիզմի շարունակությունն է։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն կստիպեն Հայաստանի իշխանություններին՝ ավելի խզել կապերը Ռուսաստանի հետ: Հրապարակայնորեն Երևանը կշարունակի խոսել «ռուսական միջամտության» մասին, սակայն հայերը չեն կարողանա լիովին հրաժարվել Ռուսաստանի մասնակցությունից առևտրային և ենթակառուցվածքային նախագծերին, ինչպես նաև չեն կարողանա հրաժարվել նախկին անվտանգության համակարգից կախվածությունից։

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները 2025 թվականին ցույց տվեցին Հայաստանի իշխանությունների հեռացումը Ռուսաստանից: Տարվա հիմնական արդյունքը առևտրաշրջանառության կրկնակի անկումն էր՝ 12,4 միլիարդ դոլարից մինչև մոտավորապես 6 միլիարդ դոլար։ Հայաստանը կորցրել է իր դերը՝ որպես Ռուսաստանի վերաարտահանման կենտրոն։ ՀՀ իշխանությունները նաև օրենք են ընդունել «եվրաինտեգրման մասին»։ Երևանը հույսը դնում է ԵԱՏՄ շրջանակներում կապերի իներցիայի վրա, բայց ավելի ու ավելի է կենտրոնանում ԵՄ չափանիշների վրա։

Ըստ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, ռուսական բիզնեսը զգուշանում է Հայաստանից՝ մասնավորապես Սամվել Կարապետյանի ձերբակալության և նրա «ՀԷՑ» ընկերության անօրինական ազգայնացման փորձի պատճառով։ Նման գործողությունները խաթարում են երկրի ներդրումային գրավչությունը և, ընդհանուր առմամբ, կասկածի տակ են դնում ռուսական այլ խոշոր ակտիվների, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» և «Գազպրոմ-Արմենիայի» ապագան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development