Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


Անկանխատեսելի աշխարհակարգն ու ուժային քաղաքականության վերադարձը. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային կարգը գտնվում է արմատական վերափոխումների շեմին, երբ տասնամյակներ շարունակ ձևավորված միջազգային հարաբերությունների հիմնադրույթները՝ միջազգային իրավունքի գերակայությունը, ինստիտուցիոնալ մեխանիզմների արդյունավետությունը և դիվանագիտական լուծումների նախապատվությունը, աստիճանաբար թուլանում են և իրենց տեղը զիջում ուժի քաղաքականության վերադարձին։ Այս փոխակերպումը ոչ թե ժամանակավոր տատանում է, այլ համակարգային խոր ճգնաժամ, որը վերաձևավորում է միջազգային առևտուրը, անվտանգության ճարտարապետությունը և պետությունների միջև փոխգործակցության սկզբունքները։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված Միավորված ազգերի կազմակերպության, Անվտանգության խորհրդի, Միջազգային արդարադատության դատարանի և բազմաթիվ այլ հաստատությունների հեղինակությունն ու ազդեցությունը կրճատվել են մինչև այն աստիճան, որ դրանք այլևս չեն կարողանում արդյունավետորեն կանխել կոնֆլիկտները, պարտադրել կանոնների պահպանում կամ պատժել դրանց խախտողներին։ Այս իրավիճակը հանգեցրել է որակապես նոր պայմանների, երբ ուժային կարողությունները, ռազմական հզորությունը և տնտեսական ճնշման գործիքները դառնում են միջազգային քաղաքականության առաջնային լծակներ, իսկ դիվանագիտությունն ու բանակցային գործընթացները հաճախ ծառայում են որպես երկրորդական կամ համալրող մեխանիզմներ։

Այս նոր իրականության ամենաուժեղ դրսևորումը Ուկրաինայում 2022 թվականի փետրվարին սկսված լայնամասշտաբ ռազմական գործողություններն են, որոնք ցույց տվեցին, որ նույնիսկ Եվրոպայի սրտում 21-րդ դարում հնարավոր են ուժային մեթոդներով տարածքների ու սահմանների փոփոխություններ՝ չնայած դասական միջազգային իրավունքի կանոնների և բազմաթիվ պայմանագրերի առկայությանը։ Բայց սա միայն ամենաառարկայական օրինակն է ավելի լայն միտումի, որն արտահայտվում է նաև Արցախի շուրջ տեղի ունեցած զարգացումներում, Միջին Արևել քում տարածաշրջանային հակամարտություններում, Հարավչինական ծովում աճող լարվածությամբ և Աֆրիկայի մի շարք երկրներում բռնկված կոնֆլիկտներում։ Այս բոլոր դեպքերում նկատվում է ընդհանուր օրինաչափություն՝ միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները և արևմտյան ինստիտուցիոնալ համակարգը ի վիճակի չեն արդյունավետ արձագանքել ագրեսիային, կանխել մարդասիրական աղետները կամ վերականգնել իրավունքն ու արդարությունը։ Պետությունների վարքագիծը վկայում է, որ դրանք այլևս անհրաժեշտ չեն համարում խստորեն հետևել միջազգային իրավունքի նորմերին, երբ դրանք հակասում են իրենց ազգային շահերին, և փոխարենը հղում են կատարում սեփական ուժային հնարավորություններին, տարածաշրջանային ազդեցությանը և ռազմավարական գործընկերություններին։ Օրինակ՝ ԱՄՆ-ը, հղում կատարելով իր տարածաշրջանային շահերին, օպերացիա իրականացրեց Վենեսուելայում՝ առանց հաշվի առնելու մյուս խաղացողների կարծիքն ու միջազգային իրավական կանոնները։

Այս միտումը հանգեցրել է նրան, որ աշխարհի բոլոր տարածաշրջաններում պետությունները կտրուկ ավելացնում են իրենց պաշտպանական ծախսերը և արդիականացնում իրենց զինված ուժերը։ Եվրոպական երկրները, որոնք տասնամյակներ շարունակ կրճատում էին ռազմական բյուջեները և ապավինում էին հավաքական անվտանգության մեխանիզմներին, այժմ արմատական կերպով վերանայում են իրենց պաշտպանական քաղաքականությունը։ Գերմանիան, որը երկար տարիներ պահպանել էր զուսպ մոտեցում ռազմական հարցերում, հայտարարեց հարյուր միլիարդ եվրոյի արտակարգ պաշտպանական բյուջեի մասին և պարտավորվեց հասցնել ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսի։ Լեհաստանը դարձել է Եվրոպայում պաշտպանական ծախսերի առումով առաջատարներից մեկը՝ ուղղելով ՀՆԱ-ի ավելի քան 4 տոկոսը ռազմական նպատակների համար։ Սկանդինավյան երկրները վերականգնում են պարտադիր զինվորական ծառայությունը, ընդլայնում իրենց զինված ուժերը և ակտիվորեն մասնակցում ՆԱՏՕ-ի ծրագրերին։ Նույնիսկ ավանդաբար չեզոք մնացած պետություններ, ինչպիսիք են Շվեդիան և Ֆինլանդիան, լքեցին իրենց երկարամյա չեզոքության քաղաքականությունը և միացան ՆԱՏՕ-ին՝ հենց ռուսական սպառնալիքի գնահատումից ելնելով։

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և ԱՄՆ-ի այլ դաշնակիցներ նույնպես զգալիորեն ավելացնում են ռազմական ներդրումները՝ արձագանքելով Չինաստանի աճող ազդեցությանը և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին։

Այս ռազմականացման միտումը ցույց է տալիս, որ պետությունները գիտակցում են՝ նոր աշխարհակարգում անվտանգությունը չի կարող երաշխավորվել միայն դիվանագիտական կապերով, տնտեսական փոխկախվածությամբ կամ միջազգային հանրության գործողություններով։ Անհրաժեշտ է ունենալ այնպիսի ռազմական ուժ, որը կարող է հակազդել հնարավոր ագրեսորին, պաշտպանել սեփական տարածքն ու շահերը և ապահովել երկրի ինքնիշխանությունը։

Այս պարզ և դաժան ճշմարտությունը, որը թվում էր անցյալի մնացորդ, կրկին դարձել է միջազգային քաղաքականության կենտրոնական իրողությունը։ Պետությունները ուղղակիորեն հայտարարում են, որ պատրաստ են զոհաբերել բնակչության սոցիալական բարեկեցությունը, առողջապահական և կրթական ծրագրերը, ենթակառուցվածքների զարգացումը՝ ի շահ պաշտպանական հնարավորությունների բարձրացման։ Եվրոպական երկրներում, որտեղ սոցիալական պետության մոդելը եղել է տասնամյակների զարգացման արդյունք, այդ մոտեցումն այժմ դեգրադացվում է, դրան զուգահեռ բարձրացվում է կենսաթոշակային տարիքը, ավելացվում են հարկային բեռն ու պետական պարտքի ներգրավումը՝ առաջին հերթին հենց պաշտպանական ծախսերի ֆինանսավորման համար։ Ասիական երկրներում, որտեղ դեռևս լուծված չեն խոշոր սոցիալական խնդիրներ, նույնպես առաջնահերթություն է տրվում ռազմական ուժերի ամրապնդմանը։

Սակայն Հայաստանում նկատվում է հակառակ միտում, որը խորապես անհանգստացնող է և վկայում է ռազմավարական մտածողության բացակայության կամ իրականությունից կտրված մոտեցումների գերակայության մասին։ Ոչ թե սոցիալական առաջնայնության առումով, այլ ռազմական ծախսերի նվազեցման: Երբ աշխարհը շարժվում է դեպի ավելի միլիտարիզացված և ուժի լեզվով խոսող միջազգային համակարգ, Հայաստանում պաշտոնական մակարդակներում քննարկվում է զինվորական ծառայության ժամկետի կրճատումը, ռազմական բյուջեի կրճատումը և ռազմավարական ծրագրերի վերանայումը։ Այս մոտեցումը լիովին անհամատեղելի է մեր երկրի աշխարհաքաղաքական իրավիճակի, անվտանգային մարտահրավերների և տարածաշրջանային լարվածության հետ։ Հայաստանը գտնվում է այնպիսի աշխարհագրական դիրքում, որտեղ վտանգները ոչ թե տեսական են, այլ շատ իրական, անմիջական և բազմաշերտ։

Մեր հարևանները, ավելի կոնկրետ՝ Ադրբեջանն ու Թուրքիան, համակարգված կերպով ընդլայնում և արդիականացնում են իրենց ռազմական ուժերը, ձեռք են բերում ամենաժամանակակից զենքեր և իրականացնում լայնածավալ ռազմական վարժություններ։ Ադրբեջանն, օգտագործելով իր նավթագազային եկամուտները, վերջին տարիներին ստեղծել է իր չափերին ու բնակչությանը համարժեք չափազանց մեծ և լավ զինված բանակ, որը թուրքական սպաների կողմից վարժեցվում է ըստ ՆԱՏՕ-ի ստանդարտների և ունի թուրքական, իսրայելական և այլ երկրների արտադրության ժամանակակից զինատեսակներ։ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի շրջանակում, ըստ քանակի, ունի երկրորդ խոշոր բանակը, ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանային քաղաքականության մեջ և անկաշկանդ օգտագործում է իր ռազմական ուժերը Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և այլուր։

Այս պայմաններում Հայաստանի պաշտպանական ուժերի թուլացումը, զինվորական ծառայության կրճատումը և ռազմական բյուջեի սահմանափակումը կարող են գոյաբանական վտանգ ստեղծել Հայաստանի համար։ Արցախի կորուստը, մարդկային զոհերը, տասնյակ հազարավոր տեղահանվածները, տարածքային կորուստները և ազգային հոգեբանության վրա հասցված վնասը այն անչափելի գինն են, որը վճարեցինք անբավարար ռազմական պատրաստվածության համար։

Միջազգային համակարգի երկրորդ կարևորագույն բնութագիրը նրա արագ աճող անկանխատեսելիությունն ու քաոտիկ բնույթն է, որը շատ բարդ է դարձնում ռազմավարական պլանավորումը և երկարաժամկետ կանխատեսումները։ Հիմնարար փոփոխությունները, որոնք նախկինում տեղի էին ունենում տասնամյակների ընթացքում, այժմ կարող են իրականանալ ամիսների, շաբաթների կամ նույնիսկ օրերի ընթացքում։ Աֆղանստանից ամերիկյան զորքերի հեռացումը և թալիբների իշխանության գալը տեղի ունեցան անկանխատեսելի արագությամբ՝ անգամ ամերիկյան հետախուզական ծառայությունների համար։

Մյուս կողմից՝ կորոնավիրուսի համաճարակը ցույց տվեց, թե ինչպես մի գլոբալ անկանխատեսելի իրադարձություն կարող է արմատական կերպով փոխել համաշխարհային տնտեսությունը, միջազգային հարաբերությունները և պետությունների ներքին զարգացումները։

Իսկ Ուկրաինական պատերազմը միանգամից հանգեցրեց համաշխարհային էներգետիկ և սննդային ճգնաժամի, պատժամիջոցների կիրառման առավելագույն ծավալի, ՆԱՏՕ-ի ընդլայնման և եվրոպական անվտանգային ճարտարապետության ամբողջական վերաձևավորման։

Այս անկանխատեսելիությունը ստիպում է պետություններին պատրաստ լինել ցանկացած սցենարի և ունենալ ճկուն, արագ արձագանքող համակարգեր։ Պետությունները, որոնք կարողանում են իրենց քաղաքականությունը արագ հարմարեցնել փոփոխվող իրավիճակներին, որոնք ունեն բազմակողմանի դիվանագիտական հարաբերություններ, զարգացած հետախուզական ծառայություններ և առնչություն միջազգային տեղեկատվական հոսքերին, ավելի լավ են դիմակայում անկանխատեսելի մարտահրավերներին։

Ու հակառակը՝ այն պետությունները, որոնք պահպանում են կոշտ, ոչ ճկուն մոտեցումներ, հույսը դնում են որևէ մեծ տերության պաշտպանության վրա կամ չեն կարողանում արագ վերլուծել և արձագանքել նոր զարգացումներին, հայտնվում են խոցելի դիրքում։ Հայաստանի համար այս դասերը հատկապես կարևոր են, քանի որ մեր երկիրը գտնվում է աշխարհաքաղաքական առճակատման ակտիվ գոտում, որտեղ իրադարձությունները կարող են արագ զարգանալ և անկանխատեսելի ուղղություններ ընդունել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development