Անուններ՝ հանուն երկրի ապագայի
ANALYSIS
Ռուսական Совершенно Секретно պարբերականի թղթակից Օլգա Դմիտրիեւան իր «Վոլկ Կուրիցինից մինչեւ Միկրոն» հոդվածում ներկայացնում է, թե ինչպես են հին սլավոնները, ռուսներն անվանակոչել իրենց երեխաներին, ինչ սկզբունքով, ինչ զարգացում է ապրել այդ ամենը եւ այլն: Պարզապես մեջբերեմ հետհեղափոխական Ռուսաստանի մասին վկայող մի հատված, երբ լրագրողը պատմում է, թե ինչպես եւ ինչ անուններ ծնվեցին` առաջանալով հեղափոխական լոզունգներից, պետական հիմնարկների անուններից եւ այլն:
Իկկի - Исполнительный Комитет Коммунистического Интернационала, Կրո - контрразведывательное отделение, Ռոբլեն - родился быть ленинцем, Ռեմիզան - революция мировая занялась, Օյուշմինալդա - Отто Юльевич Шмидт на льдине, Պոլզա - помни ленинские заветы եւ այլն:
Ռուսական փորձը հաշվի Հայաստանում էլ, չնայած հեղափոխություն այդպես էլ չեղավ, կան բոլոր հեռանկարները` քաղաքական նվիրվածություն ցուցաբերելու եւ երեխաներին այնպիսի անուններով կոչելու, ինչպիսիք են
Ազարդաշ - Ազատություն, արդարություն,
դաշնակցությունՀ(ը)նչեդ - Հին ընկերները չեն դավաճանում, Դեպարհա - Դեպի արդար Հայաստան Առռռըհա - Առաջ, Հայաստան, Իկիժո - Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է, Յաիրա – իգական անուն «Յա, իրո՞ք» հայտնի մեմից, Խիթաբու – Խիյարը թարս է բուսնել, Մեսենտ - Մեկ ա` Սերժն ընտրվելու ա, Կառբեր - Կառուցենք բարգավաճ երկիր, Ադիչիս - Ադիբեկյանը չի սխալվում, Ամիհէ - Ամեն ինչ հնարավոր է, Տեքոժառ - Տեր եղիր քո ժառանգությանը, Պապամիվ - Պայքար, պայքար մինչեւ վերջ, Հաղթեն - Հաղթելու ենք, Լելեւա - իգական անուն` կազմված Լեւոն, Լեւոն վանկարկումներից, Միաթեհարպա - Միասնական թեկնածուի հարցը ապուշություն է, իգական անուն:
Հարգելի ընթերցող, ինքդ կարող ես շարունակել այս շարքը ...
Գագիկ Աղբալյան




















































