Yerevan, 04.March.2026,
00
:
00
BREAKING


«Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Արա Պողոսյանը բավականին մտահոգիչ է որակում Իրանում տեղի ունեցող իրադարձությունները։ «Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Իրանը սովորական երկիր չէ, սովորական պայմաններում և սովորական աշխարհագրությամբ ապրող երկիր չէ։ Իրանը գտնվում է չափազանց կարևոր աշխարհագրական դիրքում, և ցանկացած ապակայունացում Իրանում հատկապես մեզ համար չափազանց զգալի է լինում։ Հաշվի առնենք նաև Իրանի էներգետիկ նշանակությունը համաշխարհային շուկայում, նաև տարածաշրջանային քաղաքականության մեջ, սա իսկապես կարևոր ուղղություն է մեզ համար։ Գործնականում Հայաստանից և հայ ժողովրդից շատ բան կախված չէ՝ կապված Իրանում տեղի ունեցող զարգացումների հետ։ Այդ զարգացումները, այսպես, թե այնպես, լինելու են Իրանի ժողովրդի որոշմամբ, բնականաբար, արտաքին միջամտությունը կա ու կլինի, և լայն առումով սա պայքար է հզոր երկրների միջև»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Նրա կարծիքով, առավելագույնը, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է անել, իր բեռների փոխադրման ճանապարհների դիվերսիֆիկացիան է, որը պետք է արդեն կատարած լինեինք։ «Իշխանությունները կասեն, որ Ադրբեջանի միջոցով կարող ենք դա անել, սակայն սա իր հերթին ռիսկային է մեզ համար այն իմաստով, որ հավել յալ կախվածություն է առաջացնելու Ադրբեջանից, ինչը մեզ համար լի է բազմաթիվ վտանգներով, այդ թվում՝ նաև որոշակի քաղաքական զիջումների վտանգով, տարածաշրջանային զարգացումների իմաստով որոշակի զիջումների վտանգով, այսինքն՝ փոխկապակցվածությունը տարածաշրջանում, որին ձգտում են Ադրբեջանը և Թուրքիան, հանգելու է նրան, որ Հայաստանի համար ստեղծվելու են բավական ռիսկային իրավիճակներ։ Այլ հարց է, որ Իրանում լավագույն սցենարը երկրի կայունության վերականգնումն է, որովհետև այդ կայունությունը ուղիղ անդրադարձ է ունենալու նաև Հայաստանի մանևրելու հնարավորությունների վրա։ Մյուս ռիսկը, որը կարող ենք ունենալ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, փախստականների անվերահսկելի հոսքն է։ Հայաստանի Հանրապետությունը պատրա՞ստ է նման սցենարի, ինչպիսի՞ միջոցներ կարող է ձեռնարկել, վերահսկողության ի՞նչ մեխանիզմներ կարող է ունենալ, փախստականներին ապաստարաններ տրվելո՞ւ են, թե՞ ոչ։ Թե՞ Հայաստանը լինելու է տարանցիկ գոտի։ Սրանք չափազանց կարևոր խնդիրներ են, որոնք պետք է Հայաստանի իշխանությունները, առնվազն որպես հավանական սցենար, իրենց առաջ ունենան։ Այս սցենարի բացակայությունը և դրան պատրաստ չլինելը կարող է նաև Հայաստանի Հանրապետությունում հանգեցնել ապակայունացման լուրջ ռիսկերի»,-նշում է մեր զրուցակիցը։

Ապակայունացած աշխարհում Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ խաղաղության կղզյակ են ստեղծում մեր տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ ակտիվանում են «Թրամփի ուղու» շուրջ գործընթացները։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին։

Կարծես թե, Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի շուրջ համաձայնությունները, քննարկումները, փաստաթղթերը միս ու արյուն են ստանում։ Քաղաքագետի խոսքով, Հայաստանի համար կարևոր է, որ այստեղ որոշակի կարգավիճակ, այնուամենայնիվ, կա։ «Սակայն գոնե ինձ համար մտահոգիչն այն է, որ այս փաստաթուղթը նաև այն մասին է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ռիսկեր կան։ Ինչպե՞ս է դա արտահայտվում փաստաթղթում։ Փորձեցի զուգահեռ այլ նմանատիպ նախագծերի հետ համեմատել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվել։ Զուգահեռ նախագծերում երբևէ այսքան չի շեշտվում տվյալ երկրի ինքնիշխանության, իրավազորության մասին։ Այս փաստաթուղթը գլխավորապես ունի քաղաքական նշանակություն։ Հիմա Հայաստանի իշխանությունները և նրանց մերձավորները կսկսեն խոսել այն մասին, որ տեսնում եք՝ փաստաթղթում ամեն երկրորդ պարբերությունից հետո գրված է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության մասին։ Իրականում այս տերմինների այսքան շատ կիրառումը վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ կան ռիսկեր, որոնք փարատելու համար է, որ այս փաստաթղթում այդքան շատ շեշտվում են այս տերմինները։ Կարծում եմ, որ փաստաթուղթը գլխավորապես քաղաքական բովանդակություն ունի, և հաջորդը՝ անորոշություններն են չափազանց շատ այս փաստաթղթում, մասնավորապես՝ «front office»-ի արտապատվիրակումը մասնավոր ընկերությունների։ Հստակեցված չէ, թե որ երկրի ռեզիդենտ է լինելու այդ մասնավոր կազմակերպությունը, ովքեր են լինելու աշխատակիցները։ Մյուսը, ինչի մասին կարող ենք խոսել, այն է, որ երթուղու անվտանգության ապահովման խնդիրն է արտապատվիրակվում մասնավոր պահնորդական կազմակերպության։ Մեզ համար գոնե հստակ չէ, թե որ երկրին է այն պատկանելու, ինչպիսի գործառույթներ է ունենալու, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ինչ գործառույթներ են ունենալու, թեպետ դեկլարատիվ հնչեցվում է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ունենալու են գործառույթներ, սակայն հստակ չէ, թե այդ գործառույթները ինչպիսին են լինելու։ Օրինակ՝ եթե հանցագործություն է տեղի ունենում այս ճանապարհի վրա, որ երկրի քննչական մարմիններն են կատարելու քննչական գործողություններ, որ երկիրն է ձերբակալելու, որ երկրում է դատական պրոցես լինելու։ Դրանց մասին այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, ընդհակառակը, այս փաստաթուղթը ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ փաստաթուղթ»,-հավելում է նա։

Մեր երկրի տարածքով անցնող ճանապարհի մասին դիտարկումների համատեքստում Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթությունների շարքում է երկրի ինքնիշխանության շեշտումը և այն, որ այդ ճանապարհը միջանցք չէ։ Ամեն ջանք գործադրվում է հանրությանը համոզելու, որ ճանապարհի տեսքով միջանցք չի զիջվել, չնայած Ադրբեջանից հնչող հայտարարություններն այլ բանի մասին են վկայում։ «Եթե երկրները չեն գտնվում միևնույն մաքսային գոտում, չունեն նույն մաքսային ռեժիմը, ինչպիսին, օրինակ՝ Եվրոպական միության, Եվրասիական տնտեսական միության երկրների միջև է, ապա այստեղ անխոչընդոտ երթևեկությունը կարգավորվում է տարբեր օրենքներով։ Ընդ որում, անխոչընդոտ երթևեկություն ասվածը նշանակում է հենց միջանցքային տրամաբանություն։ Այս փաստաթղթում ևս կա հակասություն։ Մի դեպքում շեշտվում է Հայաստանի Հանրապետության իրավազորության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման մասին, մյուս դեպքում խոսվում է անխոչընդոտ երթևեկության մասին։ Անխոչընդոտ երթևեկությունը նշանակում է, որ որևէ կերպ չես կարող սահմանափակել տվյալ երթուղու մասնակիցների երթուղիները, օրինակ՝ երթևեկության կարգ փոխել, փակել ճանապարհը և այլն։ Եթե խոսում ենք ինքնիշխանության և իրավազորության մասին, նշանակում է, որ կարող ես ցանկացած որոշում կայացնել այդ ճանապարհի մասով։ Արդյոք այդ հնարավորությունը մեզ տրվո՞ւմ է։ Փաստաթուղթը ներառում է հստակ դրույթ անխոչընդոտ երթևեկության մասին։ Այստեղ քո իրավազորությունը դառնում է ոչ թե իմպերատիվ, այլ ձևական։ Հրամայական մանդատ չես ունենում, որպեսզի քո սեփական որոշմամբ տվյալ ճանապարհով, օրինակ՝ 10 օրով դադարեցնես ցանկացած ձևի երթևեկություն, արգելես այս կամ այն ձևի բեռների փոխադրումը։ Եթե այսպիսի իրավունքներից զրկվում ես, նշանակում է, որ տվել ես որոշակի կարգավիճակ ունեցող ճանապարհ, իսկ այդ կարգավիճակը միջանցքային կարգավիճակն է։ Պատահական չէ, որ Ադրբեջանում հայտարարում են՝ անկախ նրանից, թե ինչ կկոչվի այդ ճանապարհը, իրենց համար կարևոր է բովանդակությունը։ Այո՛, այստեղ չափազանց կարևոր է բովանդակությունը և ոչ թե անվանումը։ Միջանցքին տվեք ցանկացած անվանում, բայց եթե դրա բովանդակությունը միջանցքային է, քո իրավազորությունը ցանկացած փաստաթղթով կամ ձևով սահմանափակված է, նշանակում է՝ զրկված ես քո իրավազորության գոնե մի մասից։ Լարսի անցակետի օրինակը բերենք։ Վրաստանը ցանկացած պահի կարող է այդ անցակետը փակել, կարող է բացել, նաև կարող է աշխատանքներ կատարել, և մենք, որպես պետություն, չենք կարող Վրաստանից որևէ բան պահանջել, առավելագույնը կարող ենք խնդրել կամ առաջարկել։ Մեր պարագայում նո՞ւյն ռեժիմն է գործելու, թե՞ Ադրբեջանը մի օր կարող է ասել՝ ճանապարհը փակեցիք մեկ ժամով, ես զորքով կբացեմ այն։ Այստեղ խնդիրները շատ ավելի մեծ են, քան այն լուծումները, որոնք առաջարկվում են կամ ուղղակի հրապարակվում են հայտարարությունների կամ համաձայնագրերի տեսքով։ Պատահական չէ, որ նշեցի՝ ինքնիշխանություն, իրավազորություն տերմինների այդքան հաճախակի կիրառումն ավելի է խորացնում կասկածները, որ այստեղ վտանգներ կան»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank