Ոսկու գինը հասել է նոր պատմական առավելագույնի
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նյու Յորքի Comex բորսայում փետրվարյան մատակարարման ոսկու ֆյուչերսների գինը գերազանցել է 4650 դոլարը մեկ տրոյական ունցիայի դիմաց: Դա նոր պատմական առավելագույն գին է, հաղորդում է «Коммерсантъ»-ը:
Բորսայի տվյալներով՝ Երևանի ժամանակով 16:59-ին ոսկու գինը կազմել է 4650,1 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց (+1.11%): Մոսկվայի ժամանակով 16:15-ին թանկարժեք մետաղի գինը դանդաղել էր՝ հասնելով 4641,3 դոլարի մեկ ունցիայի դիմաց (+0.92%):
Ոսկու գինը բարձրանում է 2024 թվականի սկզբից: Ներդրողներն այն դիտարկում են որպես պաշտպանական ակտիվ՝ աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում: Goldman Sachs-ի և Bank of America-ի վերլուծաբանները կարծում են, որ ոսկու գինը 2026 թվականին կարող է գերազանցել 5000 դոլարի շեմը մեկ ունցիայի դիմաց:
Հետևեք մեզ՝ այստեղ



