Կատարը զգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական սրացման աղետալի հետևանքների մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական սրացումը լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանի համար, երեքշաբթի հայտարարել է Կատարը, երբ Վաշինգտոնը սպառնացել է հարվածներ հասցնել ի պատասխան կառավարության կողմից Իսլամական Հանրապետությունում բողոքի ցույցերի ճնշմանը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Մենք գիտենք, որ ցանկացած սրացում... կհանգեցնի աղետալի արդյունքների տարածաշրջանում և դրանից դուրս, ուստի ցանկանում ենք հնարավորինս խուսափել դրանից»,- Դոհայում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ Մաջեդ ալ-Անսարին։
Զանգվածային բողոքի ցույցերը Իրանում սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի արժեզրկումից հետո։ Ի պատասխան՝ իշխանությունները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները, ներառյալ՝ ոստիկանության կողմից արցունքաբեր գազի և օդամղիչ զենքերի կիրառումը։ Ամենամեծ ցույցերը տեղի են ունեցել Թեհրանում, իսկ ամենաուժեղ բախումները գրանցվել են երկրի արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Մալեքշահ, Քերմանշահ և Լորդեգան քաղաքներում։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի դեմ ավիահարվածներ հասցնելու հարցը։
Հետևեք մեզ՝ այստեղ



