Երբեք մի օգտագործեք յոդ, անգամ վերքեր մշակելու համար
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Յոդը երկար տարիներ օգտագործվել է որպես առաջին օգնության միջոց, սակայն բժիշկները զգուշացնում են՝ այն կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը։
Յոդը ագրեսիվ քիմիական նյութ է, որը ոչ միայն ոչնչացնում է մանրէները, այլև վնասում է առողջ հյուսվածքները՝ դանդաղեցնելով վերքի ապաքինումը և առաջացնելով քիմիական այրվածքներ ու բորբոքում։
Բացի մաշկային վնասներից, յոդի հաճախակի կամ չվերահսկվող օգտագործումը կարող է ազդել վահանաձև գեղձի աշխատանքի վրա։ Յոդի ավելցուկը օրգանիզմում կապված է վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումների առաջացման ռիսկի հետ, հատկապես՝ երեխաների և հորմոնալ խնդիրներ ունեցող անձանց մոտ։
Մասնագետները խորհուրդ չեն տալիս յոդ կիրառել բաց կամ խոր վերքերի, այրվածքների, մեծ մակերեսների և երեխաների վնասվածքների դեպքում։ Լուրջ վերքերի ժամանակ խորհուրդ է տրվում խուսափել ինքնաբուժումից և դիմել բժշկի։
Յոդը հնացած և պոտենցիալ վտանգավոր միջոց է, որը կարող է վնասել ոչ միայն մաշկը, այլև ամբողջ օրգանիզմը։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը
Հետևեք մեզ՝ այստեղ



