Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


Ծուռ ճանապարհով. 2025 թվականի Հայաստանի 5 կարևոր իրադարձությունները. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ritmeurasia.ru–ն գրում է, որ անցած տարին Հայաստանի համար հարուստ էր թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակով քաղաքական իրադարձություններով: Մի կողմից՝ Ադրբեջանի հետ երկարատև հակամարտությունն ավարտվեց, թեև Երևանի համար պարտվողական պայմաններով: Մյուս կողմից՝ երկրի քաղաքական կյանքում ծավալվեց լուրջ ճգնաժամ, որը հանգեցրեց ոչ միայն սոցիալական բևեռացման, այլ նաև կառավարության և եկեղեցու միջև պառակտման:

Բայց ամեն ինչ հերթով՝ անցած տարվա 5 կարևոր իրադարձությունները:

Հայաստանը Եվրոպա է գնում

Անցյալ տարվա գարնան առաջին կեսին Երևանը իրավաբանորեն ամրագրեց իր ձգտումը՝ միանալ ԵՄ–ին, ինչը, հաշվի առնելով միջազգային իրավիճակը, անխուսափելիորեն նշանակում է հեռանալ Ռուսաստանից և ԵԱՏՄ­ից։ Ռուսաստանն ընդգծեց, որ դա անհնար է, և որ Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ­ի և ԵԱՏՄ­ի միջև։ Հետաքրքիր է, որ ինքը՝ Փաշինյանը, որը ղեկավարում է հանրապետությունը 2018 թվականից, շարունակում է իրականացնել այն հայտնի բազմավեկտոր մոտեցումը, որը բնորոշ է շատ նախկին խորհրդային հանրապետություններին, այն է՝ մի կողմից՝ համատեղ ինտեգրացիոն նախագծեր Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ մերձեցում Արևմուտքին։ ԵՄ–ի հետ մերձեցման Հայաստանի ուղին գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, չնայած դա չափազանց երկար կլինի։ Առայժմ Ռուսաստանն է մնում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը։ Այնուամենայնիվ, Երևանի արևմտամետ վեկտորն արդեն իսկ վտանգներ է պարունակում։ Մոսկվայի և, իհարկե, Երևանի շահերից է բխում, որ Հայաստանը մնա բարեկամ գործընկեր, այլ ոչ թե կրկնի Մոլդովայի կամ Ուկրաինայի ճակատագիրը։

Փաշինյանը հարձակում սկսեց Եկեղեցու վրա

Անցյալ տարի նոր սրացում նկատվեց Նիկոլ Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) միջև առճակատման մեջ։ Ամեն ինչ սկսվել էր դեռ հինգ տարի առաջ, երբ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ­ն կոչ արեց վարչապետին հրաժարական տալ: Նման կերպ ՀԱԵ ղեկավարը դարձավ Փաշինյանի քաղաքական հակառակորդը։ 2025 թվականին այդ հակամարտությունը վերսկսվեց նոր թափով և հասավ աննախադեպ մասշտաբների՝ բերելով կառավարության հակառակորդների զանգվածային ձերբակալությունների։

Այդ հակամարտությունը ստացավ ոչ միայն քաղաքական, այլ նաև արժեքային չափում: Եվ որքան Երևանը մոտենա Արևմուտքին, այնքան ավելի ուժգին կլինեն քաղաքական վերնախավի կողմից Եկեղեցու վրա հարձակումները։

Խաղաղություն կնքվեց Ադրբեջանի հետ, բայց հավե՞րժ, թե՞ թվացյալ

Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Փաշինյանը և Ալիևը Վաշինգտոնում ստորագրեցին երկար սպասված խաղաղության պայմանագիրը: Անդրկովկասի պատմության համար այս իրադարձությունը դարձավ ոչ միայն անցած տարվա, այլ նաև ամբողջ հետխորհրդային դարաշրջանի ամենանշանակալիցներից մեկը։ 2023 թվականի իրադարձությունները հիմք հանդիսացան այդ որոշման համար: Տարիներ տևած պատերազմն ավարտվեց Հայաստանի և անձամբ Փաշինյանի պարտությամբ: Մնում էր միայն իրավականորեն ձևակերպել իրավիճակը և ինչոր կերպ թույլ տալ Երևանին և Բաքվին՝ շարունակել համակեցությունը։ Եվ 2025 թվականին մեծ առաջընթաց գրանցվեց։ Անբարենպաստ պայմաններով պայմանագրի ստորագրումը քննադատության ալիք առաջացրեց Փաշինյանի դեմ։ Հայրենասիրական ուժերը մեղադրեցին նրա կառավարությանը ազգային նվաստացման և ազգային շահերից հրաժարվելու մեջ։ Այնուամենայնիվ, այդ փաստաթուղթը տրամաբանական ավարտն է Երևանի ռազմական պարտությունների շարքում։ Ավելին, հանրապետության արևմտյան արտաքին քաղաքականության վեկտորը կարող էր հիմք հանդիսանալ դրա ստորագրման համար, քանի որ ՆԱՏՕ­ին և ԵՄ­ին միանալը գործնականում անհնար է չլուծված տարածքային հակամարտությունների պայմաններում։

ՆԱՏՕ-ի տանկերը հայտնվեցին հայկական հողի վրա

Անցյալ տարի եղավ Հայաստանի և Արևմուտքի միջև ռազմական համագործակցության աճ։ Հայաստանը որպես դիտորդ մասնակցեց Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ­ի Agile Spirit 2025 զորավարժություններին, ինչպես նաև օգոստոսին հյուրընկալեց ԱՄՆ­ի հետ համատեղ Eagle Partner 2025 զորավարժությունները։ Eagle Partner 2025 զորավարժությունները հատկապես ուշագրավ էին, քանի որ տեղի ունեցան հայկական հողի վրա։ Երևանի արևմտյան զարգացման վեկտորը չի սահմանափակվում միայն ԵՄ– ին միանալով։ Հանրապետության ղեկավարությունը գործնականում անտեսում է ՀԱՊԿ­ը՝ չնայած այդ կազմակերպության անդամակցությանը, միաժամանակ ակտիվորեն ամրապնդելով կապերը մեկ այլ ռազմական բլոկի՝ ՆԱՏՕ­ի հետ։

Խորհրդարանական ընտրությունները հանձնվեցին ԵՄ-ին

Պաշտոնական Երևանի արևմտյան թեքման գագաթնակետը եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի՝ տարվա վերջին արած աղմկոտ հայտարարությունն էր։ Նա հայտարարեց, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խնդրանքով ԵՄ­ն մտադիր է Մոլդովայի օրինակով «օգնել» Հայաստանին՝ կանխել «արտաքին ազդեցությունը» 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ ԵՄ–ն Մոլդովայում ստանձնել էր գործընթացի լիակատար վերահսկողություն, միջամտում էր, որը ինչ­ինչ պատճառներով չէր համարվում «օտարերկրյա», և ճնշում գործադրում Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչների վրա։ Այդ փորձը ցույց տվեց, որ Արևմուտքի միջամտությունը կեղծում է ընտրությունների արդյունքները։

* * * 2025 թվականին Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական իրադարձությունները ենթադրում են, որ Արևմուտքը, ստանալով Երևանից մերձեցման գործընթացին մասնակցելու պատրաստակամության մասին ազդանշան, ակտիվորեն վերահսկողություն կհաստատի հանրապետության նկատմամբ։ ՆԱՏՕ­ն նույնպես ակտիվորեն կարձագանքի Երևանի ներկայիս արտաքին քաղաքականությանը։ Հետևաբար, 2026 թվականի համար ամենահավանական սցենարն այն է, որ Հայաստանն ու Արևմուտքն ավելի արագ մերձենան միմյանց, քան անցյալ տարի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development