Չինաստանը հույս ունի, որ Իրանը կհաղթահարի դժվարությունները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանը հույս ունի, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կկարողանան հաղթահարել առկա դժվարությունները և պահպանել ազգային կայունությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ իր վարչակազմը քննարկում է «մի քանի շատ լուրջ տարբերակներ», այդ թվում՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները՝ երկրում անկարգությունների մասին աճող հաղորդագրություններից հետո, հաղորդում է «Սինհուա»-ն։
Չինաստանը մշտապես հանդես է գալիս այլ երկրների ներքին գործերին միջամտելու դեմ և կողմ է նրան, որ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը լիարժեքորեն պաշտպանված լինեն միջազգային իրավունքով. այս մասին հերթական գերատեսչական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է չինացի դիվանագետը՝ լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները:
Մաո Նինը հանդես է եկել միջազգային հարաբերություններում ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի դեմ և բոլոր կողմերին կոչ է արել ավելին անել՝ ի շահ Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության խթանման:
Հետևեք մեզ՝ այստեղ



