Ինչպես եք դուք կրում պայուսակը․ կնոջ բնավորությունը՝ կախված, թե ինչպես է նա պայուսակ կրում
LIFEԵթե կարծում եք, որ ձեր պայուսակը պարզապես աքսեսուար է, որի գլխավոր նպատակը բազմաթիվ կարեւոր բան պարունակելն է, ապա չարաչար սխալվում եք։ Կեյտլին Հենդրիկսը, մարմնի լեզվի մասնագետ Կալիֆորնիայից, վստահ է, որ այն, թե ինչպես եք կրում պայուսակը, շատ բան կարող է պատմել ձեր բնավորության մասին։
Պայուսակը ձեռքին է բռնում՝ անկախ դրա չափերից
Եթե դուք բոլոր տեսակի պայուսակները անընդհատ ձեռքի մեջ եք պահում, ուրեմն դուք շատ լուրջ եք վերաբերվում ձեր կյանքին եւ հատկապես՝ աշխատանքին։

Պայուսակը քցում է ձեռքի ծալքին
Սա պայուսակը կրելու ամենատարածված ձեւերից է։ Այն նշանակում է, որ դուք ցանկանում եք շեշտել այն փաստը, որ դուք իսկական կին եք։ Բացի այդ, շատ կանայք փորձում են այդպիսով ցույց տալ, որ պայուսակն արժեքավոր է։
Պայուսակը կպցնում են մարմնին
Այս տարբերակը խոսում է այն մասին, որ դուք պրակտիկ մարդ եք եւ ավելի շատ գնահատում եք շարժման ազատությունը, քան ձեր արտաքինը կամ պայուսակի արժեքը։

Քցում են ուսին՝ անկախ դրա դիրքից
Եթե ձեր պայուսակն անըդհատ անկախ կերպով ձեր ուսին է, չեք ֆիկսվում դրա վրա, դա խոսում է ձեր պրակտիկության մասին, եւ նրա, որ յուրաքանչյուր իր առաջին հերթին հարմարավետություն պիտի ապահովի։ Այսպիսի կանանց պայուսակները հաճախ մինչեւ վերջ փակ չեն։

Գցում են ուսից՝ պայուսակը դիմացը թողնելով
ԵԹե պայուսակը գցում եք ուսից ու թողում ձեր դիմաց, ուրեմն դուք համեստ ու ամաչկոտ եք։ Այսպիսով աղջիկներն ասես իրենց դիմաց յուրատեսակ վահան պահեն։ Աստղերից շատերը հենց այդպես են կրում պայուսակը, հատկապես՝ լուսանկարիչների ներկայությամբ։

Գցում են ուսից՝ հետեւում թողնելով
Եթե պայուսակը կախում եք ուսից՝ այն հետեւում թողնելով, նշանակում է, որ դուք ինքնավստահ եք եւ այնքան էլ չեք մտահոգվում, թե շրջապատում ինչ են մտածում ձեր մասին, հատկապես այն ժամանակ, երբ դուք զբաղված եք։

Ընդհանրապես պայուսակ չեն կրում
Չկա պայուսակ, չկա խնդիր։ Այդպես են մտածում այն կանայք, ովքեր չեն սիրում պայուսակ կրել։ Այսպիսի կանայք քիչ են, բայց նրանց մեջ ակնհայտ առաջնորդի հատկանիշներ կան ։

Պատրաստեց Past.am-ը:



