Աֆղանստանում չորս հանքափոր շնչահեղձ է եղել ծխից թանկարժեք քարերի արդյունահանման ժամանակ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աֆղանստանի հյուսիսում այս շաբաթ չորս հանքափոր շնչահեղձ է եղել ծխից թանկարժեք քարերի արդյունահանման ժամանակ, տեղեկացրել է AFP-ն։
«Դեպքը տեղի է ունեցել Բադահշան նահանգի Խաշ շրջանում, որտեղ հանքում զոհվել է չորս աշխատող»,- AFP-ին ասել է Բադահշանի ոստիկանության ներկայացուցիչ Էհսանուլա Կամգարը։
Նա ավելացրել է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը։
Հանքափորները գետնի տակ թանկարժեք քարեր էին փնտրում եւ «մահացել են քարջարդիչ մեքենայից արտանետվող ծխից շնչահեղձ լինելու պատճառով»,- ավելացրել է նա։
Աֆղանստանում արդյունահանում են մարմար, հանքանյութեր, ոսկի եւ թանկարժեք քարեր, ինչպես նաեւ ածուխ։ ԱՄՆ եւ ՄԱԿ 2010 եւ 2013թթ․ գնահատականներով՝ Աֆղանստանի ժայռոտ լանդշաֆտների հանքային պաշարները, այդ թվում՝ պղնձի եւ լիթիումի, գնահատվում են մեկ տրիլիոն դոլար։
Մահվան ելքով դժբախտ վթարները հազվադեպ չեն, հանքափորները հաճախ աշխատում են առանց համապատասխան սարքավորումների կամ պաշտպանիչ միջոցների։
2025թ․ հուլիսին Բաղլան հյուսիսային նահանգում ածխահանքի փլուզման հետեւանքով զոհվել է վեց հանքագործ, 18 մարդ վիրավորվել է։
Հետևեք մեզ՝ այստեղ



