Մեր հայորդու քայլը չունի պարզաբանման կարիք. ֆեդերացիան` «Ադրբեջան» բառը փակելու մասին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան արձագանքել է Tour de ski մրցաշարի ժամանակ հայ դահուկավազորդի համազգեստի վրա «Ադրբեջան» գրվածքը փակելու վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հարցմանը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, որը հրապարակել է և՛ հարցումը, և՛ իրենց պատասխանը:
Ինչպես հայտնի է, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է FIS-ի կողմից՝ Tour de Ski-ի ժամանակ իր կոստյումի վրա «Ադրբեջան» գրությունը (մրցաշարը հովանավորում է Ադրբեջանը) կպչուն ժապավենով ծածկելու համար։ Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Տոբլաչ քաղաքում՝ մրցարշավներից մեկի ժամանակ։ Դահուկավազքի կոստյումների վրա ադրբեջանական գովազդից բացի, Tour de Ski-ի ողջ ընթացքում ցուցադրվել են երկրի անունով մեծ գովազդային վահանակներ։
Հունվարի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ գերատեսչությունը դիմել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա՝ պարզելու, թե ինչ խնդիր է եղել դահուկավազորդ Միքայել Միքայելյանի կոստյումի վրա «Ադրբեջան» գրության և այն փակելու հետ կապված։


Հետևեք մեզ՝ այստեղ



