Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Երբ պետությունն անցնում է կարմիր գծերը․ Եկեղեցու դեմ արշավը՝ ազգային ինքնության և ազատությունների դեմ պայքարի համատեքստում

POLITICS

Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ընթացքում կրկին անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցուն՝ թեման դարձնելով ոչ միայն հասարակական քննարկման առարկա, այլև իշխանության քաղաքական օրակարգի կոշտ կետերից մեկը։ Եվ որքան էլ փորձ արվի խոսքը ներկայացնել որպես «բարեփոխումների» կամ «ներեկեղեցական կարգավորման» շրջանակ, իրական պատկերը այլ է.

Հայաստանում արդեն մի քանի ամիս շարունակվող հակաեկեղեցական գործողությունների շղթան վաղուց անցել է հրապարակային բանավեճի սահմանը և վերածվել է համակարգված ճնշման՝ քրեական գործերով, ձերբակալություններով և եկեղեցական դաշտի ներսում լարումը նպատակային խորացնող տեխնոլոգիաներով։

Այն, ինչ տեղի է ունենում, դժվար է դիտարկել որպես միայն իշխանություն–եկեղեցի հարաբերության խնդիր։ Շատ փորձագետների համոզմամբ՝ այս գործընթացի նպատակը պարզապես ընդդիմությանը լռեցնելը չէ։ Ավելի լայն դիտանկյունից այն ընկալվում է որպես հայկական ազգային ինքնության հիմնական սյուներից մեկի՝ հոգևոր և խորհրդանշական կենտրոնի՝ Հայ Առաքելական Եկեղեցու համակարգված թուլացման փորձ։ Իսկ նման փորձերը երբեք չեն լինում «պատահական», հատկապես այն ժամանակ, երբ պետությունն իր ամբողջ գործիքակազմը՝ վարչական, իրավապահ, տեղեկատվական, ուղղում է նույն նպատակի սպասարկմանը։

Այս փուլում առաջ քաշվող սցենարը տեսանելի է մի քանի հստակ գծերով։ Նախ՝ ուղղակի ճնշում՝ շինծու կամ քաղաքականացված քրեական գործերի միջոցով, որոնք ծառայեցնում են ոչ թե արդարադատությանը, այլ վախի և ենթարկեցման տրամաբանությանը։ Հետո՝ ներքին ճնշում, որը թափ է հավաքում այն շրջանակների մասնակցությամբ, որոնք ներկայացվում են որպես «եկեղեցու ներսից» եկող ձայն, սակայն հասարակական ընկալման մեջ ավելի ու ավելի են կապվում իշխանական նախագծերի հետ։ Այդպիսի մեխանիզմի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ իշխանությունը փորձում է պահել ձևական հեռավորություն՝ Էջմիածնում տեղի ունեցողը ներկայացնելով որպես ներքին պառակտում, մինչդեռ գործնականում գործընթացի շարժիչ ուժը պետական ազդեցության շարունակական և նպատակային կիրառումն է։

Հարցը բնականաբար հնչում է՝ ինչո՞ւ հիմա։ Պատասխանը, հավանաբար, պետք է որոնել արտաքին քաղաքականության և երկարաժամկետ աշխարհաքաղաքական հաշվարկների մեջ։ Հայության հիմնական հոգևոր և խորհրդանշական կենտրոնի թուլացումը պատմականորեն տեղավորվում է այն շահերի մեջ, որոնք երկար տարիներ բացահայտ կամ քողարկված ձևով հետապնդել են Թուրքիան և Ադրբեջանը։ Կաթողիկոսի դեմ ընթացող արշավը, իր մեխանիզմներով և հռետորաբանությամբ, հեշտությամբ ներդրվում է այն ընդհանուր շարքի մեջ, որը վերջին տարիներին բազմաթիվ մարդկանց մտահոգել է՝ Արցախի հարցի օրակարգից փաստացի դուրս մղում, «պատմական տրավմաներից» հրաժարվելու թեմայի արհեստական առաջմղում, սահմանադրական փոփոխությունների նախապատրաստման շուրջ քայլեր, որոնց քաղաքական իմաստը շատերի համար մնում է պարզ՝ նոր իրականության օրինականացում՝ առանց հանրային համարժեք համաձայնության։

Երբ պետությունը մտնում է եկեղեցու դաշտ, այն սովորաբար կանգ չի առնում միայն այդտեղ։ Եկեղեցին կարող է լինել առաջին քայլը՝ փորձնական հարվածը մի կառույցի վրա, որն ունի հանրային վստահություն, պատմական շարունակականություն և ինքնուրույնության բարձր աստիճան։ Եթե այդ հարվածը հաջողվում է, հաջորդում է տրամաբանական շարունակությունը՝ անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների խորացում, այդ թվում՝ փակման ու արգելման գործիքների կիրառմամբ, ապա քաղաքական դաշտի «մաքրում»՝ ընդդիմադիր ուժերին սահմանափակելու, սեղմելու, երբեմն էլ լուծարելու տրամաբանությամբ։ Այս շղթան ծանոթ է տարբեր երկրներից՝ երբ իշխանությունը սկսում է ոչնչացնել հանրային ինքնուրույն կենտրոնները, հասարակությունը մնում է առանց հակակշիռների, իսկ պետությունը՝ առանց ներքին դիմադրողականության։ Այդ դեպքում արդեն վտանգի տակ է ոչ միայն որևէ հաստատություն, այլ պետականության այն կառուցվածքը, որի հիմքում պետք է լինեն ազատություններն ու հավասարակշռությունը։

Հայաստանը, որը դարեր շարունակ իր ինքնությունը կառուցել է քրիստոնեական հավատքի, հոգևոր ժառանգության և ազգային հիշողության շուրջ, նման գործընթացներում դառնում է առավել խոցելի։ Եթե եկեղեցին վերածվում է կառավարելի պատյանի, ապա պետությունը կորցնում է իր ինքնուրույնության կարևոր շերտերից մեկը՝ դառնալով հարմար ձևական հարթակ արտաքին խաղացողների համար, որոնք միշտ շահագրգռված են ներսից թուլացած գործընկեր ունենալու հարցում։ Եկեղեցու համար այսօր պայքարը հենց այդ պատճառով շատերի ընկալմամբ պայքար է ոչ միայն կրոնական հաստատության շուրջ, այլ նաև Հայաստանի՝ իր սեփական ապագան ունենալու իրավունքի համար՝ ոչ թե դրսից պարտադրված, այլ ներսից ձևավորվող օրակարգով։

Նկատելի է նաև, որ թեման դուրս է եկել միայն ներքին քննարկման շրջանակից։ Հեղինակավոր արտասահմանյան պարբերականներից մեկը անդրադարձել է իրավաբանական կառույցի նոր զեկույցին, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից իրականացվող անթույլատրելի միջամտությունների մասին։

Թեմայի շուրջ հրապարակային արձագանք է հնչեցրել նաև փաստաբան Ռոբերտ Ամստերդամը՝ նշելով, որ փաստաթուղթը վերլուծում է եկեղեցու և իր վստահորդ, հայ բարերար Սամվել Կարապետյանի դեմ ուղղված քաղաքականացված գործողությունները, որոնք վտանգում են ժողովրդավարական արժեքները։ Սա կարևոր շեշտադրում է, որովհետև ցույց է տալիս՝ կատարվողը չի դիտարկվում միայն որպես ներքին վեճ կամ ընթացիկ քաղաքական պայքար, այլ ընկալվում է որպես իրավականության և հանրային ազատությունների հարց։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ եկեղեցուն աջակցություն հայտնելու համար բարերար և գործարար Սամվել Կարապետյանը մոտ վեց ամիս եղել է կալանքի տակ, իսկ այժմ գտնվում է տնային կալանքի պայմաններում։ Անկախ անձերի վերաբերյալ վերաբերմունքից, փաստը մնում է նույնը՝ երբ իշխանությունը քրեական ու կալանավորման մեխանիզմները դարձնում է քաղաքական ազդակների լեզու, դա ազդում է բոլորի վրա՝ ներդրումային միջավայրից մինչև հասարակական վստահություն, պետական ինստիտուտների լեգիտիմությունից մինչև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանվածություն։

Այդպիսի պետությունում վաղ թե ուշ մարդիկ սկսում են զգալ, որ օրենքը հավասարապես չի գործում, և հենց դա է քայքայում պետության հիմքերը՝ ներսից։

Այսպիսով, Հայաստանում տեղի ունեցողը ժողովրդավարության «ցուցափեղկային» դեմքի և իրական քաղաքական պրակտիկայի հակասության բացահայտում է։ Երբ հանրության աչքի առաջ թիրախավորվում է Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես ազգային ինքնության առանցքային հենարան, և երբ իրավական ու վարչական գործիքները դառնում են քաղաքական ճնշման մեխանիզմներ, «ժողովրդավարություն» բառը կորցնում է իր բովանդակությունը՝ դառնալով ձևական հնչյուն։ Իսկ եկեղեցու նման հալածանքները, անկախ որևէ մեկի քաղաքական համակրանքներից, ամոթ են՝ ոչ միայն ներքին իրականության, այլ նաև այն արժեքների համար, որոնց մասին բարձրաձայն խոսում են միջազգային հարթակներում։

Եվ հենց այստեղ է գլխավոր եզրակացությունը. այսօր եկեղեցու շուրջ պայքարը պարզապես կրոնական թեմա չէ։ Դա հանրային ազատությունների, ազգային դիմադրողականության և պետական ինքնուրույնության փորձաքարն է։ Եթե այս գիծը անցնեն և դա դառնա նոր նորմ, ապա հաջորդ քայլերը այլևս չեն լինելու անսպասելի։ Այսօր որոշվում է ոչ միայն մեկ ինստիտուտի ճակատագիր, այլ այն, թե վաղը

Հայաստանում որևէ անկախ կառույց, որևէ անկախ խոսք, որևէ ինքնուրույն ուժ կունենա՞ պաշտպանված լինելու իրավունք, թե՞ պետությունը վերջնականապես կդառնա կառավարելի պատյան՝ առանց ներքին ինքնիշխանության։

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine