Սիրում եմ մենակ մնալ. Մեսսին խոսել է իր բնավորության և սովորությունների մասին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին անկեղծացել է իր կենցաղային նախասիրությունների և բնավորության որոշ գծերի մասին։
«Չեմ սիրում, երբ ինչ-որ մեկը դիպչում է իմ իրերին։ Ես պետք է հստակ իմանամ, թե ինչը որտեղ է դրված։ Դա ինձ մոտ մանկուց է։ Ի դեպ, Տիագոն և Չիրոն նույնպես նման են ինձ այդ հարցում։
Իրականում ես ունեմ նաև բավականին տարօրինակ կողմ… Ինձ շատ է դուր գալիս մենակ մնալը, ես վայելում եմ դա։ Երբ տանը երեք երեխա է վազվզում, և ամենուր խառնաշփոթ է, դա երբեմն ինձ ճնշում է։
Այդ պահերին ես սիրում եմ ժամանակ անցկացնել մենակության մեջ՝ վայելելով լռությունն ու հանգստությունը»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Ole-ն՝ հղում անելով LUZU TV-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



