Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Քրեական գործով մեղադրյալը հանիրավի մեղադրել է ոստիկանության ծառայողներին

SOCIETY

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2015 թվականի օգոստոսի 14-ին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կարեն Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցներն իր նկատմամբ կիրառել են բռնություն՝ հրվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին: Այս կերպ՝ ոստիկանության աշխատակիցները հարկադրել են իրեն բացատրություններ տալ իրականում իր կողմից չկատարված՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ Ա. Թ.-ի բնակարանից գույքի գաղտնի հափշտակության փորձ կատարելու վերաբերյալ: Արդյունքում ինքը չդիմանալով կիրառված բռնություններին՝ ստորագրել է ոստիկանության աշխատակցի կազմած արձանագրության տակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնից ստացվել է նրա վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննիչ Ս. Մելիքյանի մոտ Կարեն Ղ.-ն անձամբ գրելու միջոցով բացատրություն է տվել, որում մանրամասն շարադրել է իր կողմից գողության փորձ կատարելու, տուժողի որդու կողմից իրեն ծեծի ենթարկելու հանգամանքները: Պարզվել է նաև, որ նույն քրեական գործով Կարեն Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որպես տուժող հարցաքննվելիս Կարեն Ղ.-ն հերքել է իր ձեռքով բացատրություն գրելու, գողության, ինչպես նաև տուժողի որդու կողմից իրեն ծեծի ենթարկելու մանրամասները հիշատակելու հանգամանքը և նշել է, որ հիշյալ  բացատրության մեջ միայն առկա ստորագրություններն են իրենը և բացատրության վերջում  հետաքննիչի կողմից թելադրված՝ «…լրացուցիչ բացատրությունը գրեցի անձամբ, ճիշտ է, որի համար ստորագրում եմ» նախադասությունն է գրվել իր կողմից:

Կարեն Ղ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրության բնօրինակը առգրավել է և նշված բացատրության բովանդակությունը գրողին պարզելու նպատակով նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ պարզվել է, որ բացատրությունը գրվել է անձամբ Կարեն Ղ.-ի կողմից:

Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են բոլոր հնարավոր անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունները ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցներ Գևորգ Բարեյանի և Ամատունի Հակոբյանի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել և չեն հաստատվել ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցներ Գևորգ Բարեյանի և Ամատունի Հակոբյանի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով, միևնույն ժամանակ, քննությամբ բավարար ապացույցների համակցությամբ չի հաստատվել նաև ոստիկանության հիշյալ բաժնի հետաքննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքը, ուստի որոշվել է նրա նկ ատմաբ ևս քրեական հետապնդում չիրականացնել հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Արդյունքում կարճվել է հիշյալ քրեական գործով վարույթը և որոշում է կայացվել Կարեն Ղ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ և այն ուղարկել ըստ քննչական ենթակայության: 

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank