Մահվան ելքով զանգվածային ավտովթար․ զոհվել է 4 մարդ. SHOT
PHOTOՌուսաստանի Ռոստովի մարզում՝ Մ4 «Դոն» մայրուղու վրա տեղի է ունեցել մահվան ելքով զանգվածային ավտովթար։
SHOT Telegram-ալիքի տվյալներով, պատճառը կարող էր լինել մերկասառույցը։
Ականատեսների վկայությամբ, բեռնատարը բախվել է մի քանի մեքենաների՝ Կարմիր Կոլոս գյուղի մոտակայքում։ Բեռնատարի վարորդը նաև մահացու վրաերթի է ենթարկել մի քանի աշխատողների։ Նախնական տվյալներով, զոհվել է չորս մարդ։
Ըստ վարորդների, մայրուղին վերածվել է «սառցադաշտի»․ ձյան առատ տեղումներից հետո տարածաշրջանում սառնամանիքներ են սկսվել։
Զանգվածային վթարի պատճառով Մ4 «Դոն» մայրուղու երթևեկությունը սահմանափակվել է, մեքենաները խցանման մեջ են։ Ռուսաստանի ՆԳՆ Ռոստովի մարզի գլխավոր վարչության պետը մեկնել է վթարի վայր, հայտնում է աղբյուրը։
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



