ԵՄ-ի խորհուրդը Հունաստանին երեք ամիս է տվել Շենգենյան համաձայնագրի խախտումները վերացնելու համար
INTERNATIONAL NEWSԵվրամիության խորհուրդը Հունաստանին երեք ամիս Է տվել Շենգենյան համաձայնագրի իրագործման հետ կապված խախտումները վերացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գերատեսչության հայտարարության մեջ, որը տարածվել Է Բրյուսելում:
«2016 թվականի փետրվարի 12-ին Խորհուրդը հաստատել Է Հունաստանի կողմից արտաքին սահմանների վերաբերյալ Շենգենյան պահանջների լուրջ խախտումների վերացման հանձնարարականը: Հանձնարարականը Հունաստանին առաջարկում Է այդ թերությունների վերացման միջոցառումներ»,-նշվում Է փաստաթղթում:
Դրանում ընդգծվում Է, որ ԵՄ-ի խորհրդի հանձնարարականի ուժի մեջ մտնելու պահից Աթենքը երեք ամիս ունի այն կատարելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



