Արշալույսի վարչական տարածքում «Toyota Ipsum»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
SOCIETYԱյսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաննարում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 31 կմ հատվածում, Արշալույս գյուղում վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 67-ամյա Աբրահամ Գ․-ն իր վարած «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ոքվեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը։



