«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի պաշտպանի հետ
SPORT«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Բուշաիբ Արասիի հետ: Տեղեկությունը հայտնում է «AfricaFoot»-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ վարձակալության հիմունքներով պայմանագիրը կնքվել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
25-ամյա կենտրոնական պաշտպանը «Ռաջա Կասաբլանկա» ակումբի կազմում դարձել է Մարոկկոյի չեմպիոն:
Նա 5 հանդիպում է անցկացրել Մարոկկոյի հավաքականի կազմում, սակայն չի հրավիրվել Աֆրիկայի Ազգերի գավաթի ընթացիկ առաջնությանը։
190 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 325 հազար եվրո է:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



