«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում
SOCIETYԱյսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները նախ կանխել են Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Հովակիմ Պ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են կազմվել։



